Երևանում՝ 11:07,   30 Ապրիլ 2024

Հայաստանում միջին անվանական աշխատավարձը պետական հատվածում 156 հազար 196 դրամ է

Հայաստանում միջին անվանական աշխատավարձը պետական հատվածում 156 հազար 196 
դրամ է

ԵՐԵՎԱՆ, 9 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:  Հայաստանում այս տարվա հոկտեմբերի դրությամբ՝ միջին անվանական (առանց հարկերը հանելու) աշխատավարձը պետական հատվածում կազմում է 156 հազար 196 դրամ, ոչ պետականում՝ 225 հազար 500 դրամ: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնեց ՀՀ ազգային վիճակագրական ծառայության աշխատակազմի աշխատանքի վիճակագրության բաժնի պետ Լուսինե Քալանթարյանը դեկտեմբերի 9-ին հրավիրված ասուլիսում: «Ոչ պետական հատվածը 1,4 անգամ գերազանցում է պետական հատվածին, թեև կան ոլորտներ, որտեղ պետական աշխատավարձը գերազանցում է մասնավորին»,- ասաց նա:

Մարզերում ամենաբարձր աշխատվարձը ստանում են Սյունիքում 216 հազար 625 դրամ: «Հայաստանի ամենաբարձր միջին աշխատավարձ ստացողները Կապան քաղաքում են՝ 260 հազար 500 դրամ, որին հաջորդում է Երևանը՝ 200 հազար 384 դրամ: Երևանում ամենաբարձր վարձատրվողները Կենտրոն վարչական շրջանում են՝ 220 հազար դրամ»,- ասաց Քալանթարյանը: Ամենացածր միջին աշխատավարձը Արագածոտնի մարզում է՝ 129 հազար դրամ, Շիրակի մարզը՝ 136 հազար 300 դրամ և Վայոց Ձոր՝ 150 հազար դրամ, իսկ տարածաշրջաններից ամենացածր միջին աշխատավարձը գրանցվել է Գուգարքում՝ 101 հազար դրամ:

Ամենաբարձր միջին աշխատավարձերը գրանցվել են տեղեկատվական, հեռահաղորդակցության ոլորտներում՝ 386 հազար 649 հազար դրամ: Մյուս ամենաբարձր վարձատրվող ոլորտը համարվում է ֆինանսական ապահովագրության ոլորտը՝ 377 600 դրամ և արդյունաբերության ոլորտը՝ 250 հազար դրամ: «Իսկ ամենացածր աշխատավարձերը ստանում են մշակույթի ոլորտում՝ 113 հազար  155 դրամ, գյուղատնտեսության ոլորտում՝ 118 հազար 910 դրամ և կրթության ոլորտում 122 հազար  631 դրամ: Հատկանշական է, որ կրթության ոլորտի ոչ պետական հատվածում միջին աշխատավարձը 235 հազար դրամ է»,- եզրափակեց Քալանթարյանը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am