Երևանում՝ 11:07,   2 Հունիս 2024

Սերժ Սարգսյանն առաջիկա ընտրություններում կգլխավորի ՀՀԿ ցուցակը

Սերժ Սարգսյանն առաջիկա ընտրություններում կգլխավորի ՀՀԿ ցուցակը

ԵՐԵՎԱՆ, 9 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Առաջիկա խորհրդարանական ընտրություններում Հայաստանի Հանրապետական կուսակցության համամասնական ցուցակը կգլխավորի կուսակցության առաջնորդ Սերժ Սարգսյանը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝  Ազգային ժողովում խորհրդարանական ճեպազրույցների շրջանակներում լրագրողների հետ հանդիպմանն այս մասին ասաց ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը:

«Սերժ Սարգսյանը Հայաստանի Հանրապետական կուսակցության առաջնորդն է: Որևէ հիմք չկա, որ կուսակցության առաջնորդը չգլխավորի համամասնական ցուցակը»,- ասաց ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավարը:

Դեկտեմբերի 9-ին հայտնի դարձավ, որ ՀԱԿ համամասնական ցուցակը կգլխավորի Լևոն Տեր-Պետրոսյանը: 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am