Երևանում՝ 11:07,   27 Ապրիլ 2024

Խաչատրյանի միջազգային փառատոնը կայացած է, այն իր ուրույն տեղն ունի երաժշտասերների շրջանում. Սերգեյ Սմբատյան

Խաչատրյանի միջազգային փառատոնը կայացած է, այն իր ուրույն տեղն ունի երաժշտասերների 
շրջանում. Սերգեյ Սմբատյան

ԵՐԵՎԱՆ, 8 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Խաչատրյանի միջազգային փառատոնը կայացած է, այն իր ուրույն տեղն ունի երաժշտասերների շրջանում: Այս մասին «Արմենպրես»-ի մամուլի սրահում հրավիրված ասուլիսում նշեց Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյանն` ամփոփելով Խաչատրյանի 4-րդ միջազգային փառատոնի արդյունքները:

«Փառատոնը կայացած է, մենք ունենք ձեռբերումներ: Այս ընթացքում ելույթ են ունեցել հանրահայտ արտիստներ, ներկայացվել է հետաքրքիր ծրագիր` կամերային, սիմֆոնիկ, մանկական ծրագրեր: Այդ ամենը շատ կարևոր է մշակութային կյանքի համար: Ունենք բացառիկ կատարումներ»,-ասաց Սերգեյ Սմբատյանը:  Փառատոնի շրջանակում ելույթ ունենալու համար Հայաստան են ժամանել հանրահայտ բազմաթիվ արտիստներ` Ջուլիան Միլկիսը, Ջոնաթան Ռուզեմանը, դիրիժոր Ֆլորիան Հելգաթը, Եվգենի Ստարոդուբցևը, Զոհրաբ Թադևոսյանը, Լիլիթ Գրիգորյանը և այլք: Սերգեյ Սմբատյանը նկատեց, որ տարեցտարի փառատոնը զարգացում է ապրում:

«Զարգացման ձգտում ենք ամեն տարի: Յուրաքանչյուր տարի ունենում ենք շատ ավելի հայտնի մենակատարներ, շատ ավելի բարդ ծրագրեր, կայուն ժամանակացույց: Ձգտում ենք, որ մարդիկ լսեն նոր երաժշտություն, նոր կոմպոզիտորների ստեղծագործություններ: Ունենք համերգների օնլայն հեռարձակում, այս ամենը խոսում է փառատոնի որակի մասին»,-հավելեց նա:

Սերգեյ Սմբատյանը նշեց, որ արդեն պատկերացնում են, թե ինչ շեշտադրումներով կլինի 2017-ի փառատոնը: Կազմակերպիչները ձգտում են աշխարհին ներկայանալ հետաքրքիր մոտեցումներով: Մասնավորապես, 2017 թվականին լրանում է Այվազովսկու 200 տարին, փառատոնի նախաձեռնողները նախատեսում են այնպես անել, որ բովանդակային իմաստը սերտ կապ ունենա Այվազովսկու հետ: 2017 թվականին փառատոնի շրջանակներում կլինեն  նաև վարպետության դասեր:

Հոկտեմբերի 6-ից դեկտեմբերի 10-ը Երևանում անցկացվում է Խաչատրյանի 4-րդ միջազգային փառատոնը` նվիրված ՀՀ անկախության 25-ամյակին:

Լուսանկարները` Տաթև Դուրյանի


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am