Երևանում՝ 11:07,   27 Ապրիլ 2024

Հայաստանի և Ղրղզստանի արտգործնախարարները քննարկել են միջազգային կառույցներում փոխգործակցության հարցը

Հայաստանի և Ղրղզստանի արտգործնախարարները քննարկել են միջազգային կառույցներում 
փոխգործակցության հարցը

ԵՐԵՎԱՆ, 8 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԵԱՀԿ անդամ պետությունների արտգործնախարարների 23-րդ խորհրդի շրջանակներում արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը դեկտեմբերի 8-ին հանդիպում ունեցավ Ղրղզստանի արտգործնախարար Էրլան Աբդիլդաևի հետ: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի, տեղեկատվության և հասարակայնության հետ կապի վարչությունից:

Զրուցակիցները մտքեր փոխանակեցին երկկողմ համագործակցության ընդլայնման նպատակով ձեռնարկվելիք քայլերի շուրջ։ Այս համատեքստում կարևորվեց բարձրաստիճան այցլեությունների կազմակերպումը, տարբեր գերտեսչությունների, գործարար շրջանակների միջև կապերի հաստատումը։

Նախարարներն անդրադարձան ԵԱՀԿ գործունեության տարբեր ոլորտներին առնչվող հարցերին, նախարարական խորհրդին քննարկվելիք խնդիրներին։

Հանդիպման օրակարգում էր միջազգային կառույցների շրջանակներում փոխգործակցության սերտացումը։

Էդվարդ Նալբանդյանը և Էրլան Աբդիլդաևը անդրադարձան ԵԱՀԿ օրակարգային հարցերին։ 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am