Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Շտայնմայերը ԼՂ հակամարտության կարգավորումը տեսնում է քաղաքական ճանապարհով

Շտայնմայերը ԼՂ հակամարտության կարգավորումը տեսնում է քաղաքական ճանապարհով

ԵՐԵՎԱՆ, 8 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԵԱՀԿ գործող նախագահ, Գերմանիայի արտաքին գործերի նախարար Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերը լիակատար աջակցություն է հայտնել Մինսկի խմբի գործընթացին: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին Շտայնմայերը խոսել է Համգուրբում ԵԱՀԿ անդամ երկրների արտաքին գործերի նախարարների հանդիպմանը:

«Լեռնային Ղարաբաղի հակամարտությունում հրադադարի ռեժիմը պետք է լինի անխախտ, անհրաժեշտ է սկսել իրական բանակցություններ քաղաքական կարգավորման շուրջ: Լիակատար աջակցություն ենք ցուցաբերում Մինսկի խմբին»,- հայտարարել է նա:

ԵԱՀԿ արտաքին գործերի նախարարների խորհրդի նիստը հյուրընկալել է Գերմանիան, որը 2016թ. նախագահում էր կառույցում: 2017թ. նախագահությունը կանցնի Ավստրիային:  


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am