Երևանում՝ 11:07,   27 Ապրիլ 2024

Հայաստանի արտահանման կառուցվածքում ավելի քան 80 տոկոսը բաժին է ընկնում 4 խումբ ապրանքատեսակների

Հայաստանի արտահանման կառուցվածքում ավելի քան 80 տոկոսը բաժին է ընկնում 4 խումբ 
ապրանքատեսակների

ԵՐԵՎԱՆ, 5 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՊՐԵՍ: Հայաստանի արտահանման կառուցվածքում գերակշռում է 4 խումբ ապրանքատեսակ՝ հանքահումքային արտադրանք, պարտրաստի սննդի արտադրանք, թանկարժեք քարեր ու մետաղներ, ոչ թանկարժեք մետաղներ: Ընդհանուր առմամբ, այս 4 ապրանքային խմբերին բաժին է ընկնում Հայաստանի արտահանման ծավալի ավելի քան 80 տոկոսը: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով ՀՀ ազգային վիճակագրական ծառայության հրապարակած տվյալները, ընթացիկ տարվա հունվար-հոկտեմբերին Հայաստանից արտահանման ծավալները կազմել են 1 մլրդ 453 մլն 687.2  հազար ԱՄՆ դոլար:

Ըստ մասնաբաժնի՝ արտահանման կառուցվածում առաջին տեղում հանքահումքային արտադրանքն է: Արտահանման մեջ նրա մասնաբաժինը կազմել է 26.5 տոկոս: Ընդհանուր առմամբ արտահանվել է  386 մլն 198.2 հազար ԱՄՆ դոլարի հանքահումքային արտադրանք:

Պատրաստի սննդի արտադրանքի մասնաբաժինը արտահանման ծավալներում կազմել է 22.5 տոկոս (329 մլն 456.2 ԱՄՆ դոլար):

Թանկարժեք և կիսաթանկարժեք քարերի, թանկարժեք մետաղների և դրանցից պատրաստված իրերի մասնաբաժինը կազմել է շուրջ 20% (287 մլն 724.1 հազար ԱՄՆ դոլար): Այն նախորդ տարվա նույն ժամանակահատվածի նկատմամբ աճել է 84.9 տոկոսով:

Ոչ թանկարժեք մետաղների և դրանցից պատրաստված իրերի մասնաբաժինը կազմել է 12% (176 մլն 966.4 հազար ԱՄՆ դոլար):

Մյուս ապրանքախմբերից յուրաքանչյուրի արտահանման ծավալը չի գերազանցել 80 մլն ԱՄՆ դոլարը:

Ընդհանուր առմամբ, հաշվետու ամիսներին մեր երկրից արտահանվել է 20 խումբ ապրանքատեսակ:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am