Երևանում՝ 11:07,   8 Մայիս 2024

Սերժ Թանկյանը, Արսինե Խանջյանը եւ այլ հայտնիներ խորհրդարանական ընտություններին կմասնակցեն որպես դիտորդ

Սերժ Թանկյանը, Արսինե Խանջյանը եւ այլ հայտնիներ խորհրդարանական ընտություններին 
կմասնակցեն որպես դիտորդ

ԵՐԵՎԱՆ, 5 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սփյուռքահայ մի խումբ հայտնի մշակութային գործիչներ Հայաստան կժամանեն` մասնակցելու 2017 թվականին կայանալիք  խորհրդարանական ընտրություններին որպես դիտորդ: Այս մասին դեկտեմբերի 5-ին «Արդարություն Հայաստանում» նախաձեռնության քննարկման ժամանակ ասաց  կանադահայ դերասանուհի, պրոդյուսեր Արսինե Խանջյանը:

Նրա խոսքով` «Արդարություն Հայաստանում» նախաձեռնության կողմից անցկացված ստորագրահավաքին միացել են մեծ թվով հայրենակիցներ: «Մենք նախաձեռնել ենք հաջորդ տարվա խորհրդարանական ընտրություննեին Հայաստան բերել Սփյուռքի մեր հայրենակիցերին, եւ թույլ տալ մասնակից դառնալ պետության կայացմանը, որպես դիտոդներ»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ` ասաց Խանջյանը, հավելելով, որ դիտորդական առաքելություն իրականացնելու համար վերջիններս կվերապատրաստվեն:

Տեսակապի միջոցով ամերիկահայ ռոք երաժիշտ, երգահան, աշխարհահռչակ System of a Down խմբի հիմնադիր և մենակատարը Սերժ Թանկյանն էլ նշեց, որ սփյուռքահայությունը բավական անջատ է Հայաստանի տնտեսական, քաղաքական կյանքից: «Սփյուռքահայերը բավականաչափ պատկերացումներ չունեն Հայաստանի իրադարձությունների մասին»,-ասաց նա:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am