Երևանում՝ 11:07,   5 Մայիս 2024

Ուկրաինայում կանցկացվեն Հայաստանի 1988 թվականի երկրաշարժի տարելիցին նվիրված միջոցառումներ

Ուկրաինայում կանցկացվեն Հայաստանի 1988 թվականի երկրաշարժի տարելիցին նվիրված միջոցառումներ

ԵՐԵՎԱՆ, 5 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ուկրաինայի Զապորոժյան մարզխորհրդի գեղարվեստական թանգարանում դեկտեմբերի 7-ից 17-ը, Զապորոժիեի մարզի հայերի միության աջակցությամբ, կկայանա հայ նկարիչների գեղարվեստական ստեղծագործությունների «Նռան գույները» ցուցահանդեսը՝ նվիրված 1988 թվականին Հայաստանում տեղի ունեցած երկրաշարժի զոհերի հիշատակի տարելիցին:

Ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով AnalitikaUA.net-ին, ցուցահանդեսում առաջին անգամ կներկայացվեն համաշխարհային ճանաչում ունեցող 16 հայ նկարիչների աշխատանքներ, որոնք արդեն երկար ժամանակ պահվում են Զապորոժիեի մարզային գեղարվեստական թանգարանի արխիվում, ինչպես նաեւ զոպորոժցի հայտնի նկարիչների՝ Ռուդոլֆ Հակոբյանի, Գագիկ Կուրղինյանի, Գայանե Առուշանյանի եւ Մարիաննա Սմբատյանի գործերը: 

Ուկրաինայի հայերի միության մամուլի ծառայության տեղեկատվության համաձայն, Սպիտակի 1988 թվականի երկրաշարժի տարելիցին նվիրված միջոցառումներ են նախատեսված նաեւ Ուկրաինայի այլ տարածաշրջաններում:

Ինչպես հայտնել են Հայ առաքելական եկեղեցու Ուկրաինայի թեմում, դեկտեմբերի 7-ին Ուկրաինայի բոլոր գործող հայկական եկեղեցիներում պատարագ կմատուցվի Սպիտակի երկրաշարժի զոհերի հիշատակին:

Ավելի վաղ AnalitikaUA.net-ի մեկնաբանության մեջ Ուկրաինայի հայերի միության նախագահ Վիլեն Շատվորյանը նշել Է, որ հայ ժողովուրդը հիշում եւ անսահմանորեն երախտապարտ Է իր բարեկամներին ամբողջ աշխարհում, որոնք մեզ դժբախտության մեջ մենակ չթողեցին Սպիտակի երկրաշարժի ժամանակ:

«Առաջիններից մեկը օգնության ձեռք մեկնեցին եղբայրական Ուկրաինայից: Այդ սխրանքն ընդմիշտ կմնա մեր սրտերում: Բոլոր այն հայերի անունից, որոնց միավորում Է մեր Միությունը, անկեղծորեն երախտապարտ եմ ծանր պահին մեր ժողովրդին աջակցելու համար»,-հայտարարել Է Վիլեն Շատվորյանը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am