Երևանում՝ 11:07,   3 Մայիս 2024

Հայաստանը մեծ նշանակություն է տալիս Էմիրաթների հետ հարաբերությունների զարգացմանը. ԱՄԷ-ն նշում է հիմնադրման 45-ամյակը

Հայաստանը մեծ նշանակություն է տալիս Էմիրաթների հետ հարաբերությունների զարգացմանը. 
ԱՄԷ-ն նշում է հիմնադրման  45-ամյակը

ԵՐԵՎԱՆ, 2 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արաբական Միացյալ Էմիրությունները նշում է հիմնադրման  45-ամյակը: Ազգային տոնի կապակցությամբ ՀՀ-ում ԱՄԷ դեսպանության կազմակերպած միջոցառմանը ներկա էին մի շարք բարձրաստիճան պաշտոնյաներ, դիվանագիտական, հասարակական և այլ կառույցների ներկայացուցիչներ: 

Ողջույնի խոսքով հանդես եկավ ՀՀ-ում Արաբական Միացյալ Էմիրությունների արտակարգ և լիազոր դեսպան Ջասսիմ Մուհամմադ ալ Կասսեմին` ընդգծելով, որ վերջին տարիներին ՀՀ եւ ԱՄԷ-ի միջեւ երկկողմ հարաբերություններն էական զարգացում են ապրել բոլոր ոլորտներում:

«Հարաբերություններում առաջընթաց է գրանցվել հատկապես տնտեսական եւ քաղաքական ոլորտներում, ինչի արդյունքն է հանդիսանում այն, որ այս հարաբերությունները վերածվել են ռազամավարական գործընկերության: ՀՀ նախագահի՝ նոյեմբերի 9-ին կատարած պաշտոնական այցը ԱՄԷ նոր զարկ հաղորդեց հարաբերությունների ընթացքին: Այցի շրջանակում նախագահը անցկացրեց  մի շարք բանակցությունների Էմիրությունների ղեկավարության հետ: Այս տարվա ընթացքում ստորագրվել է երկու պայմանագիր անվտանգության, ներդրումների, ահաբեկչության դեմ պայքարի ոլորտներում, ինչպես նաեւ երեք փոխըմբռնման հուշագիր կրթական, մշակութային եւ առեւտրատնտեսական հարաբերությունների զարգացման, ճգնաժամերի եւ աղետների ոլորտում համագործակցության վերաբերյալ: ՀՀ-ում էմիրաթական ներդրումներն էական աճ են գրանցել: Երեկ էլ մեկնարկել է հայ-էմիրաթական գործարար համաժողովը, որը նպաստելու է երկու երկրների միջեւ առետրատնտեսական հարաբերությունների զարգացմանը»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ասաց դեսպանը՝ տեղեկացնելով, որ հաջորդ տարվա մարտին անցկացվելու է հայ-էմիրաթական տնտեսական համաժողովը:

Ողջույնի խոսքով հանդես եկավ նաև ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը՝ շեշտելով, որ Հայաստանը մեծ նշանակություն է տալիս ԱՄԷ-ի հետ հարաբերությունների զարգացմանը:

«Նշելով այս տոնը, իրոք, անկարելի է չհիշատակել ԱՄԷ հիմնադիր-նախագահ շեյխ Զայեդի անունը և նրա դերը ԱՄԷ-ի կայացման ու բարգավաճման հարցում: Հենց նրա կառավարման օրոք էլ հիմք դրվեց հայ-էմիրաթական միջպետական մակարդակի համագործակցությանը, որն այսօր անշեղորեն վերելք է ապրում: Մոտ մեկ ամիս առաջ կայացավ ՀՀ նախագահի պաշտոնական այցը ԱՄԷ, որի ընթացքում տեղի ունեցած հանդիպումերի ժամանակ ձեռք բերվեցին երկկողմ համագործակցության զարգացմանը միտված կարևորագույն պայմանավորվածություններ: Երկու երկրների միջև ստորագրվել են երկու տասնյակից ավելի իրավական փաստաթղթեր: Վերջին տարիներին ավելացել է զբոսաշրջիկների հոսքը, աճել է նաև ավիափոխադրումների քանակը»,- եզրափակեց ՀՀ արտգործնախարարը:

Լուսանկարները` Էդուարդ Սեպետչյանի


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am