Հասարակական

Փրկարարներն Արագածոտնի Վարդենիս գյուղի դպրոցից տարհանել են 91 աշակերտի և 20 ուսուցիչի

1 րոպեի ընթերցում

Փրկարարներն Արագածոտնի Վարդենիս գյուղի դպրոցից տարհանել են 91 աշակերտի և 20 ուսուցիչի

ԵՐԵՎԱՆ, 29 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը նոյեմբերի 29-ին, ժամը 10.36-ին տեղեկություն է ստացել, որ հրդեհ է բռնկվել Արագածոտնի մարզի Վարդենիս գյուղի դպրոցում:

Դեպքի վայր է մեկնել երկու մարտական հաշվարկ, որոնցից մեկը ետ է վերադարձվել:

Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկացավ ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության պաշտոնական կայքից, պարզվել է, որ գյուղի 2-րդ փողոցում գտնվող Զալիբեկ Հակոբյանի անվան միջնակարգ դպրոցի (երկհարկանի) դասասենյակում այրվում է փայտե հատակ (մոտ 1 քմ):

Փրկարարները տարհանել են 91 աշակերտի և 20 ուսուցիչի:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 10.56-ին, մարվել՝ 11.00-ին:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում