Երևանում՝ 11:07,   2 Հունիս 2024

Լևոն Արոնյանը հայ պատանի շախմատիստների մեջ տեսնում է ներուժ խաղալու մինչև 20 տարեկանների առաջնությունում

Լևոն Արոնյանը հայ պատանի շախմատիստների մեջ տեսնում է ներուժ խաղալու մինչև 20 
տարեկանների առաջնությունում

ԵՐԵՎԱՆ, 28 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայկական շախմատի առաջատար Լևոն Արոնյանը հայ պատանի շախմատիստների մեջ տեսնում է ներուժ ուժերը չափելու նաև մինչև 20 տարեկանների աշխարհի առաջնությունում: «Մեզ համար ավելի կարևոր է, որ քիչ կենտրոնանք մինչև 16 և 18 տարեկանների աշխարհի առաջնությունների վրա: Կարծում եմ` առավել ճիշտ կլինի, որ երեխաները խաղան մինչև 20 տարեկանների առաջնությունում: Այն շախմատիստին զրոյից պատրատսվելու հնարավորություն է տալիս: Պետք է այնպես խաղաս, որ պայքարես քեզնից 5 տարի մեծ շախմատիստների դեմ: Մենք՝ ես, Գաբրիել Սարգսյանը և լուսահոգի Կարեն Ասրյանը, խաղում էինք հենց մինչև 20 տարեկանների առաջնությունում»,-«Արմենպրես»-ի հետ զրույցում ասաց Արոնյանը:

Շախմատի աշխարհի պատանեկան առաջնությունում Հայաստանը ներկայացնող շախմատիստներ Հայկ Մարտիրոսյանը եւ Մանուել Պետրոսյանը նվաճել են չեմպիոնի տիտղոսը: Հայկ Մարտիրոսյանը հանդես էր գալիս մինչեւ 16 տարեկանների, իսկ Մանուել Պետրոսյանը՝ մինչեւ 18 տարեկանների մրցաշարում: Երկու շախմատիստներն էլ մրցաշարի ընթացքում պարտություն չեն կրել:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am