Երևանում՝ 11:07,   1 Հունիս 2024

Հայաստանն ու Ռուսաստանը քննարկում են SuperJet 100 ինքնաթիռների մատակարարման հարցը

 Հայաստանն ու Ռուսաստանը քննարկում են SuperJet 100 ինքնաթիռների մատակարարման 
հարցը

ԵՐԵՎԱՆ, 25 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռուսաստանը և Հայաստանը քննարկում են Sukhoi SuperJet 100 ինքնաթիռների մատակարարման հարցը: Ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով «Ռիա-նովոստի»-ն, այդ մասին հայտարարել է ՌԴ արդյունաբերության և առևտրի նախարար Դենիս Մանտուրովը:  

«Շարունակում ենք ազգային ավիափոխադրող ստեղծելու աշխատանքը (Հունգարիայի հետ. խմբ): Այժմ նաև Հայաստանում կսկսենք զբաղվել նման հարցերով»,- ասել է Մանտուրովը՝ թեթև արդյունաբերության համառուսաստանյան երրորդ ֆորումի ժամանակ պատասխանելով Հունգարիայի հետ համատեղ ավիաընկերություն ստեղծելու շրջանակում ինքնաթիռների մատակարարման մասին հարցին: 

«Հետաքրքրությունը մի բանում է. առաջ մղել ռուսական արտադրողին: Առաջին հերթին դա SuperJet-ն է, այսօրվա դրությամբ դա քաղաքացիական ինքնաթիռաշինության հիմնական արդյունքն է: Դա վերաբերում է Հունգարիային, Հայաստանին, որի հետ մենք երեքշաբթի քննարկել ենք այդ հարցը: Մենք պայմանավորվել ենք ակտիվորեն մշակել այն, ձևակերպել հստակ առաջարկներ մեր գործընկերների հետ»,- ավելացրել է Մանտուրովը:  


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am