Երևանում՝ 11:07,   2 Մայիս 2024

Հերմինե Նաղդալյանն ու Վալենտինա Մատվիենկոն քննարկել են ՀՀ-ՌԴ միջխորհրդարանական կապերի սերտացմանն առնչվող հարցեր

Հերմինե Նաղդալյանն ու Վալենտինա Մատվիենկոն քննարկել են ՀՀ-ՌԴ միջխորհրդարանական 
կապերի սերտացմանն առնչվող հարցեր

ԵՐԵՎԱՆ, 25 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սանկտ Պետերբուրգում ընթացող ԱՊՀ միջխորհրդարանական վեհաժողովի աշնանային նստաշրջանի աշխատանքների շրջանակում ՀՀ ԱԺ փոխնախագահ Հերմինե Նաղդալյանը նոյեմբերի 24-ին հանդիպել է ԱՊՀ ՄԽՎ խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոյի հետ: Ինչպես «Արմենպրես»-ին հայտնեցին ՀՀ ԱԺ տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից, հանդիպմանը քննարկվել են միջխորհրդարանական կապերի սերտացմանն ու ամրապնդմանը վերաբերող հարցեր:

Գոհունակությամբ նշվել է Միջխորհրդարանական հանձնաժողովի ակտիվ եւ հետեւողական աշխատանքը, ինչպես նաեւ ՀՀ Ազգային ժողովի եւ ՌԴ Դաշնային ժողովի համանուն հանձնաժողովների համատեղ նիստերի արդյունավետ աշխատանքը: Դաշնային խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոն կարեւորել է 2017 թվականին Սանկտ Պետերբուրգում տեղի ունենալիք Միջխորհրդարանական միության 137-րդ համաժողովի նախապատրաստման ընթացքում հայ գործընկերների հետ սերտ համագործակցությունը:

Զրուցակիցները հագեցած են գնահատել երկու երկրների նախագահների եւ կառավարությունների միջեւ շփումները: Հանդիպմանը շոշափվել են առեւտրատնտեսական, էներգետիկ, հումանիտար եւ մշակութային ոլորտների համագործակցությանը վերաբերող հարցեր: Դաշնային խորհրդի նախագահն ընդգծել է ԱՊՀ, ԵԱՏՄ, եւ ՀԱՊԿ հարթակներում Ռուսաստանի եւ Հայաստանի միջեւ դաշնակցային համագործակցության, կառուցողական երկխոսության եւ սերտ շփումների կարեւորությունը: Զրույցի ընթացքում շոշափվել է Կանանց Եվրասիական համաժողովի թեմաները: ՀՀ ԱԺ փոխնախագահ Հերմինե Նաղդալ յանն առաջարկել է ուշադրություն դարձնել նախորդ տարի Սանկտ Պետերբուրգում կայացած կանանց համաժողովի ընթացքում հնչեցված կառուցողական գաղափարների իրականացմանը: ,Հաշվի առնելով այդ ամենը, պետք է նախապատրաստվել 2018 թվականին տեղի ունենալիք երկրորդ համաժողովի անցկացմանըե,- ի պատասխան նշել է Վալենտինա Մատվիենկոն:

 Զրույցի ընթացքում Հերմինե Նաղդալյանն իր երախտագիտությունն է հայտնել Վալենտինա Մատվիենկոյին` ՀՀԿ կանանց համաժողովին ուղղված ուղերձի եւ ՌԴ ԴԺ Դաշնության խորհրդի ներկայացուցիչների ակտիվ մասնակցության համար: Հանդիպմանը մասնակցում էին նաեւ ԱՊՀ ՄԽՎ-ում ՀՀ ԱԺ ներկայացուցիչ Հայկ Չիլինգարյանը եւ ԴԽ միջազգային գործերի հանձնաժողովի նախագահ, Միջխորհրդարանական միության նախագահի տեղակալ Կոնստանտին Կոսաչովը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am