Երևանում՝ 11:07,   4 Մայիս 2024

Թալիշ գյուղից հեռացածներն աստիճանաբար վերադառնում են հարազատ օջախներ

Թալիշ գյուղից հեռացածներն աստիճանաբար վերադառնում են հարազատ օջախներ

ԵՐԵՎԱՆ, 23 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ապրիլյան պատերազմից հետո Թալիշ գյուղից հեռացած մարդիկ աստիճանաբար վերադառնում են հարազատ օջախներ, վերականգնում տնտեսությունները: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել «Տեղեկատվության և վերլուծության կենտրոն» ՊՈԱԿ տնօրեն Տիգրան Աբրահամյանը:

«Ճիշտ է՝ հետ վերադարձածների թիվը մինչև ապրիլյան փուլը եղած ժամանակահատվածի համեմատ էապես փոքր է, սակայն կարևոր է, որ գործընթացը տեղից շարժվել է, ինչը ակնհայտ նաև քաղաքական նշանակություն ունի»,-գրել է Աբրահամյանը, հավելելով, որ Թալիշը լավ ավանդույթներ ունեցող համայնք է, Ղարաբաղի երբեմնի ամենահարուստ գյուղերից մեկը, մարդիկ կպած են իրենց հողին ու ջրին և նույնիսկ ապրիլյան պատերազմն ու ներկայումս առկա ռազմաքաղաքական իրադրությունը չեն խանգարում թալիշցիներին՝ վերադառնալու իրենց գյուղը:

«Պետք է օգնենք ու մինչև վերջ աջակցենք այդ մարդկանց, այլ տարբերակ չունենք էլ»,-գրել է նա:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am