Երևանում՝ 11:07,   9 Մայիս 2024

Mirror-ն անդրադարձել է Մխիթարյանի վիճակին «Մանչեստեր Յունայթեդ»-ում

Mirror-ն անդրադարձել է Մխիթարյանի վիճակին «Մանչեստեր Յունայթեդ»-ում

ԵՐԵՎԱՆ, 17 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:  Բրիտանական Mirror պարբերականն անդրադարձել է Հայաստանի ազգային թիմի ավագ Հենրիխ Մխիթարյանի կարգավիճակին «Մանչեստեր Յունայթեդ»-ում:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ պարբերականը գրում է՝ Մխիթարյանը կարող է նույն ճակատագիրն ունենալ, ինչ Գերմանիայի ազգային թիմի նախկին անդամ Բաստիան Շվայնշտայգերը՝ հեռանալ թիմից, քանի որ խաղաժամանակ չի ստանում: Mirror-ը ներկայացնում է վիճակագրությունը, ըստ որի Պրեմիեր լիգայում հայ կիսապաշտպանը ընդհանուր առմամբ միայն մեկ անգամ է մեկնարկային կազմում եղել, և երկու ամսում խաղացել է միայն 29 րոպե:

Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի ավագ Հենրիխ Մխիթարյանը անգլիական «Մանչեստեր Յունայթեդ» տեղափոխվեց գերմանական Դորտմունդի «Բորուսիա»-ից՝ 26 միլիոն ֆունտ ստերլինգով:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am