Երևանում՝ 11:07,   3 Հունիս 2024

Հայաստանին ռուսական նոր ռազմակայաններ պետք չեն. Սերժ Սարգսյան

 Հայաստանին ռուսական նոր ռազմակայաններ պետք չեն. Սերժ Սարգսյան

ԵՐԵՎԱՆ, 17 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գյումրիում տեղակայված ռուսական ռազմակայանից բացի, Հայաստանում ռուսական նոր ռազմակայաններ ստեղծելու անհրաժեշտություն չկա։ Այս մասին ասել է ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը «Ռոսիա սեգոդնյա»-ին «Sputnik Արմենիա»-ի համար տված հարցազրույցում։

«Կարծում եմ՝ անհրաժեշտություն չկա, որովհետև ռազմակայանն ունի բոլոր հնարավորությունները ներառելու պահանջված տարրերը։ Ուստի կարծում եմ, որ փոքր Հայաստանում մեկ ռազմակայանը բավարար է, պարզապես պետք է ռազմական հզորությամբ հագեցնել այն»,- ասել է Սերժ Սարգսյանը։

Գյումրի քաղաքի հյուսիսում տեղակայված է 102-րդ ռուսական ռազմակայանը, որը մարտական հերթապահություն է իրականացնում ԱՊՀ ՀՕՊ միասնական համակարգի շրջանակում։ Հայաստանն ու ՌԴ-ն 2010 թվականի օգոստոսի 20-ին երկարացրել են կայանի տեղակայման պայմանագրի ժամկետը մինչև 2044 թվականը։ Նախատեսվում է նաև ընդլայնել ռազմակայանի աշխարհագրական և ռազմավարական պատասխանատվության ոլորտները։ Կայանը համալրված է Ս-300Վ, Բուկ-Մ1-2 ԶՀՀ-ով, ՄիԳ-29 կործանիչներով, Մի-8ՄՏ ռազմատրանսպորտային և Մի-24Պ ուղղաթիռներով:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am