Երևանում՝ 11:07,   5 Մայիս 2024

EuFoA տնօրենը դատապարտել է ԼՂ շփման գծում Ադրբեջանի սանձազերծած հարձակումները

EuFoA տնօրենը դատապարտել է ԼՂ շփման գծում Ադրբեջանի սանձազերծած հարձակումները

ԵՐԵՎԱՆ, 16 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Հայաստանի եվրոպացի բարեկամներ» (EuFoA) կազմակերպության տնօրեն Դիոգո Պինտոն հայտարարություն է տարածել Լեռնային Ղարաբաղի շփման գծում տիրող իրավիճակի և հրադադարի պահպանման ռեժիմի շարունակական խախտումների առնչությամբ: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, Պինտոն դատապարտել է հրադադարի պահպանման ռեժիմի կոպտագույն խախտումներն Ադրբեջանի կողմից:

«Թալիշի և Յարըմջայի ուղղությամբ տեղակայված մարտական դիրքերի արկակոծումը 60 և 82 միլիմետրանոց ականանետերից փխրուն իրադրության ամենածանր սրումն էր ապրիլյան քառօրյա պատերազմից և Վիեննայի ու Սանկտ Պետերբուրգի գագաթնաժողովներում կայացված համաձայնություններից հետո»,- նշել է Պինտոն:

Նա ընդգծել է, որ Լեռնային Ղարաբաղի սահմանին շատ մոտ 60 հազար զինվորի ներգրավվածությամբ Ադրբեջանի կողմից անցկացվող զորավարժությունները ցույց են տալիս Ադրբեջանի իրական մտադրությունները:

«Մենք հորդորում ենք Եվրամիությանը և դրա անդամ պետություններին օգտագործել հնարավոր բոլոր միջոցները` կանխարգելելու Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղի դեմ ևս մեկ հարձակում, ինչը հետագայում ավելի կբարդացնի խաղաղության հաստատմանն ուղղված ջանքերը և թանկ կարժենա երկու կողմերի համար էլ մարդկային կյանքի և ենթակառուցվածքների տեսակետից»,- ասվում է հայտարարության մեջ:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am