Երևանում՝ 11:07,   2 Հունիս 2024

Կապանում զինված անձինք հարձակում են գործել գազալցակայանի վրա

Կապանում զինված անձինք հարձակում են գործել գազալցակայանի վրա

ԵՐԵՎԱՆ, 14 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սյունիքի մարզի Կապան քաղաքում նոյեմբերի 13-ին մի խումբ դիմակավորված անձինք զինված հարձակում են գործել ավտոգազալցակայանի վրա: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչությունից:

Զինված խումբը ծեծի են ենթարկել լիցքավորող աշխատակցին, ինչի հետևանքով վերջինս Կապանի բժշկական կետրոն է տեղափոխվել: Ինչպես «Արմենպրես»-ի հետ զրույցում նշեցին բժշկական կետրոնից, երիտասարդին տեղափոխել են Երևան:

ՀՀ քննչական կոմիտեի դեպարտամենտի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից հայտնեցին, որ դեպքի արթիվ հարուցվել է քրեական գործ՝ Քրեական օրենսգրքի 175 հոդվածի երկրորդ մասի 1 և 4  կետերի համաձայն: Կատարվում է քննություն:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am