Երևանում՝ 11:07,   1 Հունիս 2024

4,8 մագնիտուդով նոր երկրաշարժ Է գրանցվել Իտալիայի կենտրոնական մասում

4,8 մագնիտուդով նոր երկրաշարժ Է գրանցվել Իտալիայի կենտրոնական մասում

ԵՐԵՎԱՆ, 3 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: 4,8 մագնիտուդով նոր երկրաշարժ Է նոյեմբերի 3-ին գրանցվել Իտալիայի կենտրոնական մասում: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է Եվրոպա-միջերկրածովյան սեյսմոլոգիական կենտրոնը:

Երկրաշարժը տեղի Է ունեցել տեղական ժամանակով ժամը 02:35 –ին (Երեւանի ժամանակով ժամը 04:35-ին): Դրա Էպիկենտրոնը գտնվում Էր հոկտեմբերի 26-ի երկրաշարժից տուժած Պերուջա քաղաքից 55 կիլոմետր արեւելք ընկած շրջանում: Երկրաշարժի օջախը 8 կմ խորության վրա Էր:  

Իտալիայի կենտրոնական մասում հոկտեմբերի 30-ին տեղի ունեցած 6,6 մագնիտուդով երկրաշարժից  առավել տուժել են Մարկե եւ Ումբրիա մարզերը, Էպիկենտրոնը գտնվում Էր 5 հազար բնակիչ ունեցող Նորչա փոքր քաղաքի շրջանում: Երկրաշարժի հետեւանքով վնասվածքներ Է ստացել շուրջ երկու տասնյակ մարդ, զոհվածներ չկան շրջաններ:

Ավելի վաղ Իտալիայի վարչապետ Մատեո Ռենցին խոստացել Է, որ երկրի իշանությունները լիովին կվերականգնեն երկրի կենտրոնական մասի այն բնակավայրերը, որոնք տուժել են հզոր երկրաշարժից: «Ես այստեղ եմ՝ ասելու, որ աշխատանքը տեւական Է լինելու, բայց աստիճանաբար մենք ամեն ինչ կվերականգնենք»,- հայտարարել Է նա՝ ելույթ ունենալով Պրեչի բնակավայրի բնակիչների առջեւ, որը գրեթե ամբողջովին ավերվել Է, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am