Երևանում՝ 11:07,   5 Մայիս 2024

«Գազպրոմ»-ը գազի սակագների վերանայման հայտով դիմել է ՀԾԿՀ

 «Գազպրոմ»-ը գազի սակագների վերանայման հայտով դիմել է ՀԾԿՀ

ԵՐԵՎԱՆ, 2 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Գազպրոմ Արմենիա» փակ բաժնետիրական ընկերությունը հոկտեմբերի 1-ին դիմել է Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով`Հայաստանի Հանրապետությունում սպառողներին վաճառվող բնական գազի սակագների վերանայման հայտով:

Ինչպես  «Արմենպրես»-ին տեղեկացեց Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի մամուլի քարտուղար Մարիամ Ստեփանյանը, հանձնաժողովին, կարգի համաձայն, ժամանակ է պետք, որպեսզի  ստուգվի`  հայտի փաթեթի պարունակությունը համապատասխանությունը սահմանված նորմերին: «Մեզ անհրաժեշտ ստուգումը կատարելուց հետո միայն կհայտարարվի քննարկումների մասին»,-ասաց նա:

Համաձայն հայտի, ամսական մինչև 10 հազար խորանարդ մետր սպառում ունեցող բաժանորդներին վաճառվող յուրաքանչյուր խորանարդ մետր բնական գազի սակագինը նախատեսվում է սահմանել 139 դրամ՝ ներառյալ ավելացված արժեքի հարկը` ներկայիս 146,7 դրամի դիմաց:

Ընտանեկան կամ սոցիալական նպաստի իրավունք ունեցող սպառողների համար տարեկան մինչև 600 խորանարդ մետր բնական գազի համար՝ վաճառվող յուրաքանչյուր խորանարդ մետր բնական գազի սակագինը սահմանվում է 100 դրամ` նվազելով 46,7 դրամով:

Ամսական 10 հազար խորանարդ մետր և ավելի սպառում ունեցող սպառողների ու վերամշակող կազմակերպությունների համար գազի գինը կսահմանվի հատուկ բանաձևով


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am