Երևանում՝ 11:07,   5 Մայիս 2024

Կառավարությունը կքննարկի «Նաիրիտ»-ի վերագործարկման վերաբերյալ ցանկացած ողջամիտ առաջարկ

Կառավարությունը կքննարկի «Նաիրիտ»-ի վերագործարկման վերաբերյալ ցանկացած ողջամիտ 
առաջարկ

ԵՐԵՎԱՆ, 26 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Նաիրիտ»-ի վերագործարկման վերաբերյալ ցանկացած խելամիտ առաջարկ կառավարությունը քննարկման առարկա կդարձնի: Ազգային ժողովում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ այս մասին ասաց ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը՝ պատասխանելով ՕԵԿ խմբակցության պատգամավոր Մհեր Շահգելդյանի հարցին, թե նպատակահարմար չի՞ համարում «Նաիրիտ»-ի հարցով զբաղվելու համար կառավարությունում աշխատանքային խումբ ստեղծել: «Ես աշխատանքային խումբ ստեղծելը նպատակահարմար չեմ համարում: Մենք այդ ուղղությամբ աշխատում ենք, և չեմ կարծում, որ հավելյալ աշխատանքային խմբի կարիք կա: Կլինեն ողջամիտ առաջարկներ, մենք կքննարկենք: Եթե կոնկրետ առաջարկին մեր պատասխանը կոմպետենտ չի լինի, մեզ կքննադատեք»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նշեց վարչապետը:

Անդրադառնալով «Նաիրիտ»-ի վերագործարկման վերաբերյալ մինչ այս պահը եղած առաջարկների վերաբերյալ հարցին՝ վարչապետն ընդգծեց, որ իրենք այսուհետ կառավարության կայքում հրապարակելու են ստացված բոլոր առաջարկները, որպեսզի հանրությունն էլ տեղեկանա և հասկանա՝ ինչ են դրանք իրենցից ներկայացնում և որքանով են արդիական: 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am