Երևանում՝ 11:07,   27 Ապրիլ 2024

Կարեն Կարապետյանի գլխավորած պատվիրակությունը կմեկնի Բելառուս

Կարեն Կարապետյանի գլխավորած պատվիրակությունը կմեկնի Բելառուս

ԵՐԵՎԱՆ, 25 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանի գլխավորած կառավարական պատվիրակությունը հոկտեմբերի 27-ին կմեկնի Բելառուս` Մինսկում կայանալիք Եվրասիական միջկառավարական խորհրդի և ԱՊՀ կառավարությունների ղեկավարների խորհրդի նիստերին մասնակցելու նպատակով: Ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ը, այդ մասին ՀՀ վարչապետի որոշումը տեղադրված է կառավարության e-gov.am կայքում:

Պատվիրակության կազմում  կլինեն ՀՀ փոխվարչապետ, Միջազգային տնտեսական ինտեգրման և բարեփոխումների նախարար Վաչե Գաբրիելյանը, Տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Սուրեն Կարայանը, Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Վարդան Հարությունյանը, Արտաքին գործերի նախարարի տեղակալ Շավարշ Քոչարյանը և այլք: 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am