Երևանում՝ 11:07,   27 Ապրիլ 2024

Ադրբեջանական նավթը դարձյալ էժանացել է

Ադրբեջանական նավթը դարձյալ էժանացել է

ԵՐԵՎԱՆ, 25 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ադրբեջանական նավթի արժեքը մեկ բարելի համար 0,37 դոլարով կամ 0,70 տոկոսով նվազել է:

Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում է ադրբեջանական fins.az  լրատվական կայքը:

Azeri Light տիպի ադրբեջանական նավթի արժեքը մեկ բարելի համար եղել է 52,22 դոլար:

Azeri Light տիպի ադրբեջանական նավթի ամենացածր արժեքը եղել է 2001 թվականին` կազմելով 19,15 դոլար, իսկ ամենաբարձր արժեքը 2008 թվականի հուլիս ամսին` 149,66 դոլար:

Նավթի համաշխարհային գների եւ մանաթի փոխարժեքի անկման պատճառով Ադրբեջանի տնտեսությունը հայտնվել է ճգնաժամի մեջ. փակվել են նավթաարդյունաբերության մի շարք ձեռնարկություններ, պետական եւ մասնավոր հաստատություներ, հազարավոր աշխատավորներ գործազուրկ են դարձել, Ադրբեջանի տնտեսական աճն օրեցօր նվազում է, միջազգային վարկանիշային գործակալությունների համաձայն` Ադրբեջանական բանկերը կանգնած են ռիսկի սահմանին, մինչ օրս ադրբեջանում 13 բանկ է փակվել:

Ադրբեջանի արտահանման 95 տոկոսը կազմում են գազը, նավթն ու նավթամթերքները, իսկ երկրի պետբյուջեն 75 տոկոսով ձեւավորվում է էներգակիրների արտահանումից ստացվող եկամուտների հաշվին:  


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am