Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Սարգսյանն ու Միլլերն անդրադարձել են գազի գնի իջեցումը սպառողներին ավելի հասանելի դարձնելու հարցին

Սարգսյանն ու Միլլերն անդրադարձել են գազի գնի իջեցումը սպառողներին ավելի 
հասանելի դարձնելու հարցին

ԵՐԵՎԱՆ, 25 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության Նախագահ Սերժ Սարգսյանը հոկտեմբերի 25-ին ընդունել է «Գազպրոմ» ԲԲԸ վարչության նախագահ Ալեքսեյ Միլլերին: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ Նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից:

Զրուցակիցները քննարկել են հայ-ռուսական ռազմավարական դաշնակցային հարաբերությունների և միջպետական փոխգործակցության կարևոր բաղադրիչ համարվող էներգետիկայի, մասնավորապես՝ գազաէներգետիկ ոլորտի հետ կապված հարցեր, որոնք, ըստ ՀՀ Նախագահի, ՌԴ Նախագահ Վլադիմիր Պուտինի հետ երկկողմ պարբերական հանդիպումների ժամանակ քննարկվող կարևոր օրակարգային հարցերից են:

Համակարծիք լինելով, որ Հայաստանի անդամակցումը միասնական տնտեսական տարածքին՝ Եվրասիական տնտեսական միությանը, նոր հեռանկար է բացում փոխշահավետ համագործակցության և տնտեսությունների մրցունակության բարձրացման համար, այդ թվում նաև էներգետիկայի ոլորտում, ՀՀ Նախագահը և «Գազպրոմ» ընկերության նախագահն այդ համատեքստում անդրադարձել են ՀՀ և ՌԴ կառավարությունների միջև ստորագրված՝ Հայաստանի Հանրապետություն բնական գազի առաքման ժամանակ գների ձևավորման կարգի վերաբերյալ համաձայնագրի համաձայն Հայաստանի Հանրապետություն բնական գազի առաքման ժամանակ գնագոյացման, մասնավորապես՝ գազի գնի իջեցումը սպառողներին ավելի հասանելի դարձնելու հարցին:

Հանդիպմանը Ալեքսեյ Միլլերը ՀՀ Նախագահին ներկայացրել է նաև «Գազպրոմ Արմենիա» ընկերության միջոցով Հայաստանում «Գազպրոմ» ընկերության գործունեությունը, ներդրումները, առաջիկա ծրագրերը, որոնցում, նրա հավաստմամբ, կարևոր տեղ են զբաղեցնում նաև սոցիալական ծրագրերը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am