Երևանում՝ 11:07,   27 Ապրիլ 2024

Հայաստանը և Սերբիան բացառում են եկամուտների և գույքի կրկնակի հարկումը

Հայաստանը և Սերբիան բացառում են եկամուտների և գույքի կրկնակի հարկումը

ԵՐԵՎԱՆ, 25 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանը և Սերբիան համապատասխան կոնվենցիայի վավերացմամբ բացառում են  եկամուտների և գույքի կրկնակի հարկումը: Ազգային ժողովը քննարկում է  «2014թ. մարտի 10-ին Երևանում ստորագրված ՀՀ կառավարության և Սերբիայի կառավարության միջև եկամուտների և գույքի կրկնակի հարկումը բացառելու մասին կոնվենցիան վավերացնելու հարցը»:  Հիմնական զեկուցող ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ Արմեն Հայրապետյանն ընդգծեց, որ  համաձայնագիրն ապահովում  է հարկերից խուսափելը կանխելու մեխանիզմներ, ինչպես նաև երաշխավորում է պայմանավորվող պետությունների անձանց նկատմամբ խտրականության բացառում: «Մասնավորապես, համաձայնագրով պայմանավորվող պետությունների հարկային մարմինների միջև նախատեսվում է համագործակցության հաստատում: Համագործակցությունը ենթադրում է կրկնակի հարկման և հարկային օրենքների կիրառմանը վերաբերող վիճելի հարցերի կարգավորման հնարավորություն, ինչպես նաև տեղեկատվության փոխանակում հարկերից խուսափելը կանխելու նպատակով»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նշեց Հայրապետյանը:

Նա հավելեց, որ կրկնակի հարկումը բացառելու կոնվենցիայի կնքումը հնարավորություն կտա զարգացնել երկու երկրների միջև ապրանքների և ծառայությունների շրջանառության ավելացումը, իսկ կապիտալի, տեխնոլոգիաների, մարդկանց տեղաշարժը կնպաստի տնտեսական կապերի զարգացմանը:

 Կոնվենցիան սահմանափակում է Սերբիայի ռեզիդենտների կողմից Հայաստանում իրականացված ձեռնարկատիրական գործունեության ստացված եկամուտների՝ Հայաստանի հարկման իրավունքը: Հայաստանը կարող է հարկել այդպիսի եկամուտը միայն այն դեպքում, երբ ձեռնարկատիրական գործունեություն իրականացվում է ՀՀ-ում մշտական հաստատվելու միջոցով՝ այդ մշտական հաստատությանը վերագրվող եկամտի չափով:

Կոնվենցիայի 6-րդ հոդվածում սահմանվում է ՀՀ տարածքում գործող անշարժ գույքից ստացվող եկամտի հարկման կարգը, որի համաձայն Սերբիայի ռեզիդենտի՝ ՀՀ-ում գտնվող անշարժ գույքից ստացվող եկամուտը կարող է գանձվել Հայաստանում:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am