Հասարակական

ՀՀ ՄԻՊ առընթեր Խոշտանգումների կանխարգելման փորձագիտական խորհուրդը նիստ է գումարել

2 րոպեի ընթերցում

ՀՀ ՄԻՊ առընթեր Խոշտանգումների կանխարգելման փորձագիտական խորհուրդը նիստ է գումարել

ԵՐԵՎԱՆ, 24 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:ՀՀ մարդու իրավունքների պաշտպանին առընթեր Խոշտանգումների կանխարգելման փորձագիտական խորհրդի հոկտեմբերի 24-ին կայացած հերթական նիստում քննարկվել են Խորհրդի պարբերական այցելության ենթակա՝ ազատությունից զրկման վայրերի ցանկը և ժամանակացույցը:

Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՄԻՊ աշխատակազմից՝ հավելելով. «Հաստատվել է Խորհրդի անդամների մասնակցությունը Պաշտպանի աշխատակազմի կողմից ազատությունից զրկման վայրեր կազմակերպվող այցելություններին: Մանրամասն քննարկվել և ուսումնասիրվել են օրեր առաջ Մարդու իրավունքների պաշտպանի և քաղաքացիական հասարակության ներկայացուցիչ հանդիսացող Խորհրդի մի շարք անդամների «Աբովյան» քրեակատարողական հիմնարկ չհայտարարված այցի արդյունքները:

Նիստի օրակարգում քննարկման առարկա են դարձել ազատությունից զրկման վայրերում մահվան, մասնավորապես՝ ինքնասպանության դեպքերի կանխարգելմանն ուղղված համակարգային միջոցառումների և մեխանիզմների մշակման հարցերը: Նախանշվել է պետական համապատասխան մարմինների ներգրավմամբ՝ համատեղ քննարկման հիման վրա նախանշել այն միջոցառումները, որոնք համակողմանիորեն կնպաստեն ինքնասպանության կամ ինքնավնասման դեպքերի կանխարգելմանն այդ վայրերում:

Նիստի ընթացքում Մարդու իրավունքների պաշտպանը կարևորել է նաև Խորհրդի անդամների ներգրավվածությունը ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի կողմից խոշտանգումների կանխարգելման ոլորտում կազմակերպվող ուսուցողական և այլ բնույթի միջոցառումներին:

Առանձնապես կարևորվել է նաև ուսուցողական ծրագրերին քրեակատարողական ծառայողների մասնակցությունը»:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում