Երևանում՝ 11:07,   9 Մայիս 2024

Մթնոլորտում ածխաթթվային գազի մակարդակը հասել Է պատմական առավելագույնին

Մթնոլորտում ածխաթթվային գազի մակարդակը հասել Է պատմական առավելագույնին

ԵՐԵՎԱՆ, 24 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մթնոլորտում ածխաթթվային գազի պարունակությունը հասել Է այնպիսի մակարդակի, որը վերջին անգամ Երկրագնդում դիտվել Է 3-5 մլն տարի առաջ: 2015 թվականին նրա խտությունն առաջին անգամ 400 մաս Է կազմել 1 միլիոնի հաշվով, իսկ այս տարի Էլ ավելի բարձր Է լինելու: Դա, ինպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հետեւում Է Համաշխարհային օդերեւութաբանական ասոցիացիայի հաշվետվությունից, որը հրապարակվել Է հոկտեմբերի 24-ին:

Գիտնականների կարծիքով՝ նման կտրուկ աճի պատճառ Է դարձել Էլ Նինիո բնական երեւույթը Խաղաղ օվկիանոսում: Հենց նա Է հանգեցրել մթնոլորտ գազի լրացուցիչ արտանետումներին այն դեպքում, երբ մարդկային գործոնի ներգործությունն անփոփոխ Էր մնում: Այս եւ անցած տարի Էլ Նինիոն տապի ու երաշտի պատճառ Է դարձել արեւադարձային տարածաշրջաններում, ինչը թուլացրել Է ածխաթթվային գազը կլանելու անտառների եւ օվկիանոսների ընդունակությունը:

Այսպիսով, CO2-ի պարունակությունը գրեթե մեկուկես անգամ գերազանցել Է մինչինդուստրիալ մակարդակը: Այն ժամանակ, երբ արդյունաբերությունը դեռ չԷր խախտել բնական հավասարակշռությունը, ածխաթթվային գազի մակարդակը 1 միլիոնի հաշվով չԷր գերազանցում 280 մասը: Իսկ այժմ գիտնականները 410 մասի խտություն են սպասում, եւ նման ցուցանիշները կպահպանվեն մի քանի սերունդների ընթացքում, հաղորդել Է «Ինտերֆաքս» գործակալությունը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am