Երևանում՝ 11:07,   27 Ապրիլ 2024

Լեւոն Զուրաբյանն առաջարկում է մենաշնորհների վերաբերյալ ԱԺ-ում լսումներ կազմակերպել

Լեւոն Զուրաբյանն առաջարկում է մենաշնորհների վերաբերյալ ԱԺ-ում լսումներ կազմակերպել

ԵՐԵՎԱՆ, 24 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ,  ԱՐՄԵՆՊՐԵՍ:  Ազգային ժողովի հերթական քառօրյա նիստի ընթացքում ԱԺ պատգամավոր Լեւոն Զուրաբյանը հանդես եկավ առաջարկությամբ՝ մենաշնորհերի վերաբերյալ լսումներ կազմակերպելու մասին:

«Լայն սպառման ապրանքների շուկաներում մենաշնորհները դարձել են Հայաստանում ամենամեծ կոռուպցիոն չարիքը: Դրա պատճառով տուժում են սպառողները, բնաչությունը, թոշակառուները,  սոցիալապես անապահով վիճակում գտնվող մարդիկ, ովքեր ստիպված են գնել սննդամթերք արհեստականորեն ուռճացված գներով, տուժում է բիզնեսը, քանի որ մրցակցության համար շուկան փակ է, չհիմնավորված ծախսեր կան»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ` նշեց պատգամավորը:

Նա նշեց, որ ցանկանում է լսումներ կազմակերպել՝ հասկանալու, թե ինչ է կատարվում այդ ոլորտում եւ ինչ միջոցառումներ կարելի է ձեռնարկել ապօրինի մենաշնորհները վերացնելու համար:

Առաջարկությանն ի պատասխան՝ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը ասաց, որ պետք է սպասել, տեսնել՝  կառավարությունն ինչ է անելու եւ անհրաժեշտության դեպքում հրավիրել կառավարությանը քննարկման:

ԱԺ տասներորդ նստաշրջանի օրակարգում ընդգրկվել են 8 հարց, 7 միջազգային պայմանագիր: ԱԺ առաջիկա քառօրյա նիստերի օրակարգում ընդգրկվել են 130 հարց, 41 միջազգային պայմանագիր:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am