Երևանում՝ 11:07,   27 Ապրիլ 2024

Վարսերում համայնքի նոր ղեկավար է ընտրվել, Ջիլում վերընտրվել է Միքայել Ղարիբյանը

Վարսերում համայնքի նոր ղեկավար է ընտրվել, Ջիլում վերընտրվել է Միքայել Ղարիբյանը

ԳԱՎԱՌ, 24 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ,  ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գեղարքունիքի մարզի Ջիլ եւ Վարսեր գյուղերում 2016 թվականի հոկտեմբերի 23-ին կայացան համայնքի ղեկավարի պաշտոնի համար վերաքվեարկություններ, որոնց արդյունքում, նախնական տվյալներով, Վարսերում ընտրվել է համայնքի նոր ղեկավար, իսկ Ջիլում վերընտրվել է համայնքի գործող ղեկավարը:

 Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Գեղարքունիքի մարզի թիվ 23 ԸԸՀ-ից, Վարսերում քվեարկել է 917 ընտրող: Գործող գյուղապետ Զավեն Հարությունյանը վերաքվեարկության արդյունքում հավաքել է 376 ձայն, իսկ մյուս թեկնածուն՝ Հուսիկ Սեդրակյանը՝ 484 ձայն: 57 քվեաթերթիկ համարվել է անվաներ:

Ջիլ համայնքում քվեարկությանը մասնակցել է 351 ընտրող: Քվեներից 7-ը համարվել են անվավեր: Ջիլում Նիկոլայ Հովհաննիսյանի օգտին քվեարկել է 157 ընտրող, իսկ մյուս թեկնածուն՝ համայնքի գործող ղեկավար  Միքայել Ղարիբյանը հավաքել է 182 ձայն: Երրորդ թեկնածուն՝ Հայկանուշ Մելիքյանը, հավաքել է 5 ձայն:

Խոսրով Խլղաթյան


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am