Երևանում՝ 11:07,   2 Հունիս 2024

Թուրքիան միջազգային կոալիցիայի կազմում կմասնակցի Մոսուլի գործողություններին

Թուրքիան միջազգային կոալիցիայի կազմում կմասնակցի Մոսուլի գործողություններին

ԵՐԵՎԱՆ, 19 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թուրքիայի ազգային պաշտպանության նախարար Ֆիքրի Ըշըքը հայտարարել է, որ թուրքական կողմը համաձայնության է եկել միջազգային կոալիցիայի հետ Մոսուլն «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումից ազատագրելու օդային գործողություններին մասնակցելու շուրջ: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին տեղեկացնում է թուրքական «Անադոլու» գործակալությունը:

Նախարարը նշել է, որ առաջիկա օրերին Փարիզում Մոսուլի գործողությունների թեմայով կազմակերպվելիք ժողովին Թուրքիան ևս հրավիրվել է: «Բնական է, որ Մոսուլի հարցով զարգացումների և ժողովների ժամանակ Թուրքիան ներկա է: Առանց Թուրքիայի Մոսուլի ապագայի վերաբերյալ որևէ որոշում ընդունելն անհնարին է»,- ասել է Ըշըքը: 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am