Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Սպասվող լրահոս. 18.10.2016

Սպասվող լրահոս. 18.10.2016

ԵՐԵՎԱՆ, 18 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Արմենպրես» լրատվական գործակալությունը Լրատվական ռադիոյի եթերում ներկայացնում է այն ամենն, ինչի մասին կկարդաք, կլսեք ու կտեսնեք այսօրվա լրահոսում:

Այսօր` հոկտեմբերի 18-ին, «Երևան էքսպո» կենտրոնում կանցկացվի Թեթև արդյունաբերության միջազգային համաժողով: Միջոցառման ընթացքում կներկայացվի թեթև արդյունաբերության ոլորտի ողջ արժեշղթան՝ թելից մինչև պատրաստի հագուստի արտադրություն, այդ թվում նաև կաշվե իրեր, գլխարկներ, զարդ և աքսեսուարներ: Միջոցառումը նպատակաուղղված է խթանելու Հայաստանում թեթև արդյունաբերության ոլորտի զարգացումը, նախանշելու տարածաշրջանային համագործակցության հեռանկարները: Միջոցառման շրջանակում երեկոյան տեղի կունենա դիզայներական հավաքածուների ցուցադրություն :  

Այսօր կներկայացվի ԲՈՒՀ-ից աշխատաշուկա անցման սահունությունն ապահովող նոր հարթակ՝ «Արագ Մեկնարկ» (Quick Start) նախագիծը : «Արագ Մեկնարկ»-ը (Quick Start) նոր նախագիծ է, որը միտված է զարգացնելու և կատարելագործելու նորավարտ ուսանողների և աշխատանք փնտրողների գիտելիքներն ու ունակությունները: Նախագիծը մշակվել է «Բի Էս Սի» բիզնեսի աջակցման կենտրոնի կողմից: Միջոցառմանը իրենց ելույթներով հանդես կգան նախագծի հեղինակները, գործընկերները, ինչպես նաև ներկա կլինեն տարբեր գործատուներ, թրեյներներ, մասնագետներ:

 ՀՀ ԳՆ Ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահ Արսեն Հարությունյանը կմեկնի Սևան՝ Արփա-Սևան ջրատարի շինաշխատանքներին հետևելու համար:

Արդեն 19 տարի է ՀՀ Զինված ուժերում հոգևոր ծառայություն են մատուցում հոգևոր սպասավորները: Նրանցից շատերն իրենց ներդրումն ունեցան ապրիլյան պատերազմում, երբ Ադրբեջանը սանձազերծեց լայնամասշտաբ գործողություններ: Այս տարիների ընթացքում ո՞րն է Զինված ուժերում հոգևոր առաքելություն իրականացնող կառույցի գլխավոր ձեռքբերումը, ի՞նչ խնդիրներ կան ոլորտում: Այս և այլ հարցերին այսօր կանդրադառնան Երևանի կայազորի և 5-րդ բանակային կորպուսի հոգևոր պատասխանատու Տեր Ենովք քահանա Եսայանը, N զորամասի հոգևոր սպասավոր, ապրիլյան պատերազմի վիրավոր Հովհաննես սարկավագ Գալստյանը, N զորամասի հոգևոր սպասավոր Նարեկ սարկավագ Պետրոսյանը:

ԱՄՆ-ից ժամանած շուրջ հինգ տասնյակ բարձրակարգ մասնագետների խումբը 5 օր շարունակ ամենատարբեր բուժծառայություններ կմատուցի Տավուշի և Լոռու մարզի ավելի քան 1000 բնակչի: Բժշկական ձեռնարկի մեկնարկը կտրվի Տավուշի մարզում: Ներկա կլինեն «Հայաստան» հիմնադրամի գործադիր տնօրեն Արա Վարդանյանը, ՀՀ առողջապահության փոխնախարար Վահան Պողոսյանը եւ Տավուշի մարզպետ Հովիկ Աբովյանը:

ՀՀ տարածքում վերջին ամիսներին ի՞նչ հնագիտական աշխատանքներ են իրականացվել: Հատկապես ո՞ր տարածքներում են տեղի ունեցել հնագիտական ուսումնասիրություններ: Ի՞նչ վաղեմություն ունեն պեղումների ընթացքում հայտնաբերված  գտածոները: ՀՀ ԳԱԱ հնագիտության և ազգագրության ինստիտուտի տնօրեն  Պավել Ավետիսյանը կանդրադառնա այս հարցերին:

 Կրծքագեղձի քաղցկեղի իրազեկման ամսվա շրջանակում լրագրողների հետ կհանդիպեն «Հայ-ամերիկյան առողջության կենտրոն» հիմնադրամի տնօրեն Խաչանուշ Հակոբյանը, Հայ-ամերիկյան առողջության կենտրոնի վիրահատական բաժանմունքի ղեկավար, վիրաբույժ ուռուցքաբան Արմեն Քոչարյանը: Նրանք  կներկայացնեն  հիվանդացության ու մահացության վերջին տվյալները, կանդրադառնան բուժման հարցերին, հիվանդության նկատմամբ ազգային մոտեցումներին:  

Գ.Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնի «Ջոն արքա» ներկայացումը հաջողություն է ունեցել Թբիլիսիի New միջազգային թատերական փառատոնին: Այսօր լրագրողների հետ հանդիպմանը ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ Տիգրան Գասպարյանը, ՀՀ վաստակավոր արտիստներ Արմեն Մարությանը, Տիգրան Ներսիսյանը, Ալբերտ Սաֆարյանը մանրամասներ թատերական փառատոնից:

Այս և այլ թեմաների մասին կարող եք մանրամասն ընթերցել armenpress.am կայք էջում և լսել լրատվական ռադիոյի եթերում: Հետևեք մեզ թվիթերում և ֆեյսբուքում:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am