Երևանում՝ 11:07,   3 Հունիս 2024

Արթուր Չիլինգարովը դադարեցրել է «Տրանսնեֆտ»-ի տնօրենների խորհրդում գործունեությունը

Արթուր Չիլինգարովը դադարեցրել է «Տրանսնեֆտ»-ի տնօրենների խորհրդում գործունեությունը

ԵՐԵՎԱՆ, 10 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արկտիկայում միջազգային համագործակցության հարցերով ՌԴ նախագահի հատուկ ներկայացուցիչ Արթուր Չիլինգարովը դադարեցրել է իր գործունեությունը «Տրանսնեֆտ» ընկերության տնօրենների խորհրդում: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով Interfax-ը, Չիլինգարովի այս քայլը պայմանավորված է ՌԴ պետական դումայի պատգամավոր ընտրվելու հետ:

«Պետական դումայի 7-րդ գումարման պատգամավոր ընտրվելուց հետո Չիլինգարովը դադարեցրել է իր գործունեությունը «Տրանսնեֆտ» ընկերության տնօրենների խորհրդում»,- նշված է ընկերության հաղորդագրության մեջ:

Հունիսի 30-ին Չիլինգարովն ընտրվել էր որպես ընկերության տնօրենների խորհրդի անդամ՝ դառնալով միակ բաժնետերն, ով ուներ քվեարկության իրավունք:

Չիլինգարովից բացի, ընկերության բաժնետերերի թվում են ՌԴ փոխվարչապետ Արկադի Դվորկովիչի օգնական Դարյա Վասիլևսկայան, ընկերության ղեկավար Նիկոլայ Տոկարևը, Nord Stream AG ընկերության տնօրեն Մաթիաս Վարինգը, «Սբերբանկի կորպորատիվ համալսարանի» ռեկտոր Վալերի Կատկալոն, Գազպրոմբանկի առաջին փոխնախագահ Միխայիլ Գրիշանկովը և «Սովկոմֆլոտ» ՓԲԸ տնօրենների խորհրդի նախագահ Իլյա Կլեբանովը:

«Տրանսնեֆտ» ընկերության կանոնադրական կապիտալի 78.1 տոկոսը պատկանում է պետությանը, իսկ 21.9 տոկոսը մասնավոր ներդրողներին:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am