Երևանում՝ 11:07,   3 Հունիս 2024

ՀՀ Նախագահը Նյու Յորքում հանդիպել է Ամերիկայի հայկական համագումարի տնօրենների խորհրդի անդամների հետ

ՀՀ Նախագահը Նյու Յորքում հանդիպել է Ամերիկայի հայկական համագումարի տնօրենների 
խորհրդի անդամների հետ

ԵՐԵՎԱՆ, 10 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը Նյու Յորքում հոկտեմբերի 10-ի առավոտյան հանդիպում է ունեցել Ամերիկայի հայկական համագումարի տնօրենների խորհրդի անդամների հետ:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ Նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից, զրուցակիցներն անդրադարձել են համահայկական կարևորություն ունեցող օրակարգային հարցերին, Ամերիկայի հայկական համագումարի գործունեության առաջնահերթություններին, դինամիկ զարգացող հայ-ամերիկյան հարաբերություններին ու դրանց հետագա ամրապնդման և խորացման հնարավորություններին: Մտքեր են փոխանակել նաև միջազգային արդի խնդիրների, Հարավային Կովկասի տարածաշրջանի մարտահրավերների, ԼՂ հիմնախնդրի կարգավորման բանակցային գործընթացի ներկա փուլի ու առկա խնդիրների, Սիրիայում շարունակվող ռազմական գործողությունների հետևանքով առաջացած փախստականների հիմնախնդրի շուրջ: Այդ համատեքստում ՀՀ Նախագահը և Ամերիկայի հայկական համագումարի տնօրենների խորհրդի անդամները քննարկել են Սիրիայի մեր հայրենակիցներին, ինչպես նաև ռազմական գործողություններից տուժած Սիրիայի բարեկամ ժողովրդին Հայաստանի Հանրապետության և հայկական տարբեր կազմակերպությունների կողմից համատեղ ջանքերով ցուցաբերվող աջակցությանը վերաբերող հարցեր: 

Սերժ Սարգսյանը պատասխանել է նաև հանդիպման մասնակիցներին հետաքրքրող հարցերին, ներկայացրել Հայաստանի տնտեսական զարգացման ընթացքն ու հեռանկարը, ՀՀ նոր կառավարությունից ակնկալիքները: 

 Միացյալ Նահանգներ աշխատանքային այցի շրջանակներում նույն օրը երեկոյան Նախագահը կմասնակցի «Հայաստան» ներդրումային համաժողովին:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am