Երևանում՝ 11:07,   3 Հունիս 2024

ՀՀ պատվիրակության անդամն իր ելույթներին խոչընդոտելու մեջ է մեղադրում ԵԽԽՎ նախագահին

ՀՀ պատվիրակության անդամն իր ելույթներին խոչընդոտելու մեջ է մեղադրում ԵԽԽՎ 
նախագահին

ԵՐԵՎԱՆ, 10 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Եվրապայի խորհրդի Խորհրդարանական վեհաժողովում վարման կարգով ելույթ է ունեցել հայկական պատվիրակության անդամ, ԲՀԿ խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանը, ով հայտարարել է, որ ԵԽԽՎ նախագահը, խախտելով ԵԽԽՎ կանոնակարգը, կամայական կերպով հերթական անգամ իրեն ցանկանում է զրկել ելույթի իրավունքից։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ԲՀԿ մամուլի ծառայությունից, Նաիրա Զոհրաբյանն պատգամավորն իր ելույթում ասել է.  

«Հարգելի գործընկերներ,

ԵԽԽՎ նախագահ Պեդրո Ագրամունտը ԵԽԽՎ բոլոր նստաշրջաններում համառորեն խոչընդոտում է իմ ելույթներին՝ հանձնարարելով ԵԽԽՎ քարտուղարությանը իմ ելույթները ելույթ ունեցողների ցանկում գրել ամենավերջում։ Ավելին, այն, որ իմ ելույթները  Ագրամունտին նյարդայնացնում են, այդ մասին նա փոխանցել է  հայկական պատվիրակության ղեկավար Հերմինե Նաղդալյանին եւ ԵԽ-ում Հայաստանի նորանշանակ դեսպան Պարույր Հովհաննիսյանին։ Ավելին, Ագրամունտը իրեն իրավունք է վերապահում ԵԽԽՎ ամբիոնից հնչեցրած իմ ելույթները խմբագրել եւ իրեն ոչ հաճո հատվածները հանած տեղադրել Վեհաժողովի պաշտոնական կայքում, ինչի մասին եւս նա տեղեկացրել է մեր պատվիրակության ղեկավարին, նշելով, որ իմ լեքսիկոնը իր համար ընդունելի չէ։ Այսինքն, երբ ես ապրիլյան պատերազմի ժամանակ հայ զինվորին մորթած ադրբեջանցուն անվանում եմ  երկոտանի կենդանի, դա մեծապես վիրավորում է Ագրամունտի զգացմունքները եւ նա իմ ելույթից հանում է նշյալ հատվածն ու նոր տեղադրել տալիս Վեհաժողովի կայքում։

Տեղեկացնում եմ ձեզ, պարոն Ագրամունտ, որ դուք գերազանցում եք ձեր լիազորությունները եւ զբաղված եք բացարձակ ինքնիրավչությամբ ու օրինախախտմամբ։ Տեղեկացնում եմ ձեզ, որ օրենքի ընձեռած բոլոր հնարավորություններով ես պայքարելու եմ ձեր ինքնիրավչության եւ կամայականությունների դեմ»։ 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am