Երևանում՝ 11:07,   3 Հունիս 2024

Կատալոնիան Մադրիդի հետ համաձայնեցնում Է անկախության հանրաքվեի պայմանները

Կատալոնիան Մադրիդի հետ համաձայնեցնում Է անկախության հանրաքվեի պայմանները

ԵՐԵՎԱՆ, 10 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կատալոնիայի կառավարության ղեկավար Կառլես Պուչդեմոնը Մադրիդին ներկայացրել Է Կատալոնիայի անկախության հարցի շուրջ հանրաքվեի անցկացման պլանը եւ Իսպանիայի կառավարությանն առաջարկել՝ ներկայացնելու իր տեսակետները: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հոկտեմբերի 10-ին հայտնել Է La Vanguardia թերթը:

Պուչդեմոնի խոսքով, որից մեջբերում Է արել հրատարակությունը, այդ պլանը «չի բացառում իր առաջարկությունները ներկայացնելու պետության հնարավորությունները»: Ինչպես նշվում Է, Կատալոնյան կառավարության ղեկավարը պատրաստ Է քննարկել այն ամենը, ինչ վերաբերում Է հանրաքվեի կազմակերպման ժամկետին, պայմաններին, հարցի ձեւակերպմանը, ինչպես նաեւ դրա անցկացման վրա մորատորիում սահմանելու հնարավորությանը:

Ավելի վաղ Պուչդեմոնը հայտարարել Է, որ տարածաշրջանի  անկախության հարցի շուրջ հանրաքվեն կկայանա 2017 թվականի սեպտեմբերին, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am