Երևանում՝ 11:07,   11 Հունիս 2024

Չինաստանում 114-ամյա կինը ամուսնացել Է 71-ամյա տղամարդու հետ

Չինաստանում 114-ամյա կինը ամուսնացել Է 71-ամյա տղամարդու հետ

ԵՐԵՎԱՆ, 10 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Չինաստանում տեղի Է ունեցել 114-ամյա չինուհու եւ 71-ամյա տղամարդու հարսանիքը: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, դեկտեմբերի 10-ին հայտնել Է Cina պորտալը:

Ամուսնության արարողությունը կայացել Է Չինաստանի Սինցզյան-Ույղուրական ինքնավար շրջանի Կաշգար օկրուգի Բաչու գավառում:

Ինչպես հայտնել Է փեսացուն, ինքը իր սիրեցյալի համաձայնությանը ձգտել Է հասնել մեկ տարուց ավելի: Նրա խոսքով՝ իրենք ծանոթացել են ծերանոցում: Տղամարդն ասել Է, որ սկզբում իրեն դուր Էր գալիս իր ապագա կնոջ պատրաստած կերակուրները: Ավելի ուշ նա հասկացել Է, որ իրեն դուր եկած կինը «նաեւ շատ լավ մարդ Է»:

Ինչպես նշում Է պորտալը, կինը քանիցս մերժել Է տղամարդուն, բայց նա չի դադարել սիրատածել նրան: Ի վերջո, կինը համաձայնել Է հարսանիք անել, եւ նրանք գրանցել են իրենց հարաբերությունները, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am