Երևանում՝ 11:07,   2 Մայիս 2024

Արմեն Ամիրյանն այցելել է Հրանտ Դինքի և նրա եղբայրների` Երևանում հիմնադրած գրախանութ

 Արմեն Ամիրյանն այցելել է Հրանտ Դինքի և նրա եղբայրների` Երևանում հիմնադրած 
գրախանութ

ԵՐԵՎԱՆ, 8 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ մշակույթի նորանշանակ նախարար Արմեն Ամիրյանը կարևորում է գրախանութ այցելելու մշակույթի ամրապնդումը և ոլորտի ներկայացուցիչներին հորդորում է ներկայացնել առաջարկություններ, այդ թվում` բիզնես մոդել: Ամիրյանն այցելել է Երևանի «Գրափունջ» գրախանութ, որը տարիներ առաջ Երևանում հիմնել են Հրանտ Դինքը և նրա եղբայրները և որն Օքսֆորդի համալսարանի հրատարակչության ներկայացուցիչն է Երևանում: Նախարարը ներկաներին հարցրել է` ի՞նչ է պետք անել, որպեսզի գրախանութ այցելելու մշակույթն ավելի ամրանա մեզանում, ինչին ի պատասխան ներկաներից մեկն ասել է` «սերիալների մեջ սպանությունները վերացնենք. 10 տարեկան տղաս ամբողջ օրը խաղալիքով կրակում է ու՝ վերջ »:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ, Դինքի ազգական, նկարիչ անիմատոր Վրեժ Քասունին նախարար Արմեն Ամիրյանին և փոխնախարար Ներսես Տեր-Վարդանյանին ներկայացրել է այն հնարավոր ծրագրերը, որոնցով կարելի է մարդկանց հրապուրել դեպի գրախանութ՝ ընթերցումներ, սրճարան կազմակերպելուց մինչև մանուկների համար գրով, նկարչությամբ ու կինոդիտումներով ժամանցի վայր դարձնելը:

Արմեն Ամիրյանն առաջարկել է բիզնես մոդել ներկայացնել. «Տեսնենք, թե դա որքանով է մոտ մեր պատկերացմանը՝ քաղաքացուն գրքին մոտ պահելու: Դա կինոդիտումների՞ միջոցով կլինի, նկարչությա՞ն, խաղալիքի՞, սրճարանի՞, դուք որոշեք: Հաշվարկեք, թե ինչ է դրա համար անհրաժեշտ՝ կապեր, հնարավորություններ, աջակցություն, հարկային արտոնություն, գումար, օգնություն, վարկ փոքր բիզնեսի զարգացման համար... Միասին կնայենք, թե նախարարությունն ինչ կարող է անել: Գուցե ինքներս չանենք, մարդ գտնենք, որն օգնի ձեզ: Կազմակերպություն գտնենք, որը կկանգնի ձեր կողքին: Կազմակերպենք դրամահավաք՝ մեր ծրագիրն իրականացնելու համար: Ինքներս գնանք, կամավորների հագուստ հագնենք, արկղերը ձեռքներիս կանգնենք, փող հավաքենք, համաժողովրդական դրամահավաք անենք, ինչո՞ւ չէ, գրքի՛ համար է»,- ֆեյսբուքյան իր էջում Ամիրյանի խոսքերն է մեջբերել Մշակույթի նախարարությունը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am