Հասարակական

Վարչապետը շնորհավորեց Արմեն Գևորգյանին և Վիգեն Սարգսյանին

1 րոպեի ընթերցում

Վարչապետը շնորհավորեց Արմեն Գևորգյանին և Վիգեն Սարգսյանին

ԵՐԵՎԱՆ, 6 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վարչապետ Կարեն Կարապետյանը կառավարության նիստում շնորհավորեց ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավար Արմեն Գևորգյանին և Պաշտպանության նորանշանակ նախարար Վիգեն Սարգսյանին: «Շնորհավորում եմ, պարոն Գևորգյան, այս բարձր պաշտոնը ստանձնելու համար: Համոզված եմ, որ մեր համագործակցությունը կլինի արդյունավետ և առավելագույնս անկեղծ ու բաց»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ, ասաց վարչապետը:

Դիմելով Վիգեն Սարգսյանին՝ վարչապետը նշեց. «Մենք Ձեզ ցանկանում ենք ամենայն հաջողություն՝ հաշվի առնելով այն կարևորությունն ու տեղը, որն ունի ՀՀ բանակը մեր կյանքում»:

Կարդացեք հոդվածը` English
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում