Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Նաթանյահուն Պերեսին անվանել Է իմաստուն ղեկավար

Նաթանյահուն Պերեսին անվանել Է իմաստուն ղեկավար

ԵՐԵՎԱՆ, 28 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իսրայելի վարչապետ Բենիամին Նաթանյահուն, ցավակցություն հայտնելով երկրի նախկին նախագահ Շիմոն Պերեսի վախճանվելու կապակցությամբ, նրան անվանել Է իմաստուն ղեկավար: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, սեպտեմբերի 28-ին հայտնել են արեւմտյան ԶԼՄ-ները:

«Լինելով իմաստուն ղեկավար՝ նա նայում Էր ապագային: Լինելով Իսրայելի անվտանգության պաշտպանը՝ նա ամրապնդեց նրա կարողությունները շատ բնագավառներում, դրանցից մի քանիսը մինչ այժմ չեն գնահատվել ըստ արժանվույն»,- ասված Է Նաթանյահուի հայտարարության մեջ: 

«Շիմոն Պերեսն իր կյանքը նվիրեց մեր ժողովրդի վերածնմանը»,-նշվում Է հայտարարության մեջ:

Շիմոն Պերեսը 93 տարեկան հասակում վախճանվել Է երկու շաբաթ առաջ տարած ուղեղի կաթվածից հետո: Նա Իսրայելում զբաղեցրել Է գրեթե բոլոր գլխավոր պետական պաշտոնները. նա երկու ժամկետ աշխատել Է վարչապետի պաշտոնում, ինչպես նաեւ մի քանի անգամ գլխավորել Է Իսրայելի պաշտպանության նախարարությունը, ֆինանսների նախարարությունը, կապի նախարարությունը, ԱԳՆ-ն, ՆԳՆ-ն եւ այլ գերատեսչություններ: 2007 թվականից մինչեւ 2014 թվականը Պերեսն զբաղեցրել Է երկրի նախագահի պաշտոնը:  

1994 թվականին նա արժանացել Է Խաղաղության նոբելյան մրցանակի՝ Օսլոյի հաշտության բանակցություններում ունեցած դերի համար, որոնք իշխանությունը Պաղեստինյան Ինքնավարության քաղաքացիական իշխանությանը հանձնելու գործընթացի սկիզբը դրեցին, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am