Հասարակական

ՀՀ անկախության 25-ամյակին նվիրված երկու նոր նամականիշ է շրջանառության մեջ դրվել

2 րոպեի ընթերցում

ՀՀ անկախության 25-ամյակին նվիրված երկու նոր նամականիշ է շրջանառության մեջ դրվել

ԵՐԵՎԱՆ, 21 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Հայփոստ Թրասթ Մենեջմենթ» ՓԲԸ-ն 2016 թվականի սեպտեմբերի 21-ին շրջանառության մեջդրեց2 նամականիշ՝ նվիրված Հայաստանի Հանրապետության անկախության 25-ամյակին: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին «Հայփոստ» ՓԲԸ-ից, մարման պաշտոնական արարողությունը տեղի ունեցավ ՀՀ Նախագահի նստավայրում: Մարումն իրականացրեց Հայաստանի Հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանը:

Նամականիշերն ունեն 200 և 300 ՀՀ դրամ անվանական արժեք, տպվել են Ֆրանսիայում՝Կարտոր տպարանում:

200 դրամ անվանական արժեքով նամականիշի վրա պատկերվածեն«25 ամյակ» և «ԱՆԿԱԽՈՒԹՅՈՒՆ» գրառումները, ինչպես նաևՀայաստանի Հանրապետության ծածանվող եռագույն դրոշըկապույտ երկնքի խորապատկերին՝ խորհրդանշելով երկրի 25-ամյա անկախությունը և պետականությունը: Չափսերն են՝ 40,0 x 30,0 մմ, տպաքանակը՝ 50,000:

300 դրամ անվանական արժեքով նամականիշի վրա պատկերված է «25 ամյակ» գրառումը, որը կազմված է Երևան քաղաքի պատկերների կոլլաժի տեսքով՝ ցույց տալով նորանկախ պետության զարգացումը այս 25 տարիների ընթացքում: Չափսերն են՝ 30,0 x 40,0 մմ, տպաքանակը՝ 50,000:

Նամականիշերի դիզայնի հեղինակներն են«Հայփոստ Թրասթ Մենեջմենթ» ՓԲԸ կառավարող տնօրեն Խուան Պաբլո Գեչիջյանը և«Հայփոստ» ՓԲԸ-ի դիզայներներ Վահագն Մկրտչյանը և Դավիթ Դովլաթյանը:

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում