Հասարակական

«Խոստում» ֆիլմը իսկական պատուհաս կդառնա Թուրքիայի համար. թուրք սյունակագիր

3 րոպեի ընթերցում

«Խոստում» ֆիլմը իսկական պատուհաս կդառնա Թուրքիայի համար. թուրք սյունակագիր

ԵՐԵՎԱՆ, 21 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայոց ցեղասպանության մասին պատմող հոլիվուդյան «Խոստում» ֆիլմը իսկական պատուհաս կարող է դառնալ թուրքերի համար: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին թուրքական «Միլլիեթ» պարբերականում հրապարակված հոդվածում գրել է թուրք սյունակագիր Ալի Էյուբօղլուն:

Հեղինակը նշում է, որ երկար տարիներ թուրքերը պայքարել են տարբեր երկրների խորհրդարաններում Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևերի դեմ, որոնք «իսկական գլխացավանք էին դարձել»: «Առաջիկայում ևս մեկ խնդրի առաջ կկանգնենք»,- գրում է Էյուբօղլուն՝ պատմելով «Խոստումը» ֆիլմի մասին:

Նա ընդգծում է, որ ֆիլմի հեղինակը հայտնի «Հյուրանոց Ռուանդա» ֆիլմի ռեժիսորն է, իսկ գլխավոր դերերում են հոլիվուդյան հայտնի աստղեր Օսկար Իսահակը, Քրիստիան Բեյլը և Շարլոտ Լե Բոնը:

Սյունակագիրը պատմում է նաև ֆիլմը ֆինանսավորած հայ բարերար Քըրք Քըրքորյանի մասին՝ նշելով, որ 2015 թվականին 98 տարեկանում մահացած բարերարը ԱՄՆ ամենահարուստ անձանցից էր: «Նրա մասին հայաստանցիներն ասում էին, «Ադրբեջանցիները նավթ ունեն, իսկ մենք՝ Քըրք Քըրքորյան»,- գրում է Էյուբօղլուն: Նա ընդգծում է, որ ֆիլմը կինոթատրոններ մտնելուց հետո իսկական պատուհաս կդառնա թուրքերի գլխին:

«Խոստում» ֆիլմի պրեմիերան տեղի է ունեցել սեպտեմբերի 12-ին Տորոնտոյի միջազգային կինոփառատոնում: Ֆիլﬕ նկարահանման ծախսերը հոգացել է աﬔրիկահայ գործարար, ﬕլիարդատեր Քըրք Քըրքորյանը, ինչի մասին հայտնի է դարձել նրա մահվան օրը: Ֆիլմը նկարահանում է «Survival Pictures» կինոընկերությունը:

Ֆիլմի գլխավոր հերոսներից մեկը՝ Մայքլը, հաﬔստ հայ դեղագործ է, ով թողել է իր գյուղն ու գնացել Կոստանդնուպոլիս` ուսուﬓասիրելու բժշկություն: Քրիսը աﬔրիկացի ֆոտոլրագրող է, ով եկել է այդ երկիր, որպեսզի մասնակիորեն լուսաբանի աշխարաքաղաքական հարցեր, և հարաբերությունների ﬔջ է տաղանդավոր Անայի հետ` Փարիզում սովորած հայ նկարչուհի: Երբ Մայքլը հանդիպում է Անային, նրանց ընդհանուր ժառանգական հիշողությունը կայծ է առաջացնում ու Անան դառնում է մրցակցության պատճառ երկու տղամարդկանց ﬕջև: Երբ թուրքերն Առաջին աշխարհամարտի ժամանակ ﬕանում են գերմանացիներին ու դաժանաբար ոչնչացնում Օսմանյան կայսրության սահմաններում ապրող փոքրամասնություններին, չնայած առկա կոնֆլիկտին` յուրաքանչյուրը պետք է ելք փնտրի փրկվելու համար:

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում