Հասարակական

Վարդևան Գրիգորյանի որդու դին հայտնաբերվել է գլխի միջանցիկ հրազենային վնասվածքով /վերախմբագրված/

1 րոպեի ընթերցում

 Վարդևան Գրիգորյանի որդու դին հայտնաբերվել է գլխի միջանցիկ հրազենային վնասվածքով      /վերախմբագրված/

ԵՐԵՎԱՆ, 20 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գյումրիում ՏԻՄ ընտրություններում ԲՀԿ ավագանու ցուցակը գլխավորող Վարդևան Գրիգորյանի որդուն` Արշակ Գրիգորյանին, Գյումրիի բժշկական կենտրոն են տեղափոխել սեպտեմբերի 20-ին ժամը 13:20-ից 13:30-ի սահմաններում: Արշակ Գրիգորյանն ունեցել է գլխի միջանցիկ, թափանցիկ հրազենային վնասվածք:

Ինչպես«Արմենպրես»-ի թղթակցին տեղեկացրին Գյումրիի բժշկական կենտրոնից, Արշակ Գրիգորյանը մահացել է հիվանդանոց տեղափոխվելուց 15 րոպե անց:

Ըստ որոշ տեղեկությունների` նրան գտել են իրենց տան նկուղում:

«Արմենպրես»-ին ՀՀ ոստիկանության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից հայտնել էին, որ դեպքի առնչությամբ իրենք ստացել են ահազանգ, իսկ դեպքի վայրում աշխատում են ոստիկանության աշխատակիցները: Մանրամասները ճշտվում են:

Կարդացեք հոդվածը` English
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում