Երևանում՝ 11:07,   1 Հունիս 2024

Լավրովը եւ Քերին քննարկել են Սիրիայի շուրջ ՌԴ-ի եւ ԱՄՆ-ի պայմանավորվածությունների իրագործումը

Լավրովը եւ Քերին քննարկել են Սիրիայի շուրջ ՌԴ-ի եւ ԱՄՆ-ի պայմանավորվածությունների իրագործումը

ԵՐԵՎԱՆ, 16 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը եւ ԱՄՆ-ի պետքարտուղար Ջոն Քերին քննարկել են Սիրիայի շուրջ ձեռք բերված ռուս-ամերիկյան պայմանավորվածությունների իրագործումը: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է ՌԴ ԱԳ նախարարությունը:

Երկու երկրների արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարները նշել են Սիրիայում զինադադարի «ընդհանուր առմամբ գոհացուցիչ» պահպանումը եւ հանդես են եկել դրան մշտական բնույթ հաղորդելու օգտին:

Քերին Լավրովի հետ հեռախոսազրույցի ընթացքում խոստացել Է արագացնել այն խնդիրների լուծումը, որոնք կապված են Հալեպի խմբավորումների՝ մարդասիրական բեռների փոխադրումը թույլ չտալու սպառնալիքների հետ:

Լավրովը Քերիի հետ զրույցում հորդորել Է Վաշինգտոնին՝ ավելի արագ կատարել ահաբեկչական խմբավորումներից չափավոր ընդդիմության զատման խոստումը:

ՌԴ ԱԳ նախարարը հանդես Է եկել Սիրիայի վերաբերյալ ռուս-ամերիկյան պայմանավորվածությունների փաթեթը հրապարակելու եւ այն ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի հավանությանը ներկայացնելու օգտին: Լավրովը նաեւ նշել Է, որ հրադադարին միացած խմբավորումների ցուցակում, որն ստացվել Է ԱՄՆ-ից, տեղ են գտել մի շարք ահաբեկչական ջոկատներ, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am