Երևանում՝ 11:07,   1 Հունիս 2024

Բիշքեկում ընթանում Է ԱՊՀ-ի պետությունների ղեկավարների խորհրդի նիստը

Բիշքեկում ընթանում Է ԱՊՀ-ի պետությունների ղեկավարների խորհրդի նիստը

ԵՐԵՎԱՆ, 16 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Բիշքեկում սեպտեմբերի 16-ին բացվել Է ԱՊՀ-ի պետությունների ղեկավարների խորհրդի նիստը՝ նեղ կազմով, որտեղ քննարկվելու Է չորս հարց, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Հանդիպման օրակարգում են՝ Համագործակցության 25-ամյակի կապակցությամբ ԱՊՀ-ի մասնակից պետությունների ղեկավարների հայտարարությունը, արդի իրողություններին ԱՊՀ-ի ադապտացումը, ԱՊՀ-ի նախագահության հարցը, ԱՊՀ-ի պետությունների ղեկավարների խորհրդի հերթական նիստի անցկացումը:

Ինչպես ավելի վաղ հայտնել Է ՌԴ նախագահի օգնական Յուրի Ուշակովը, Մոսկվան, որին 2017 թվականին անցնում Է Համագործակցության նախագահությունը, առաջարկում Է ԱՊՀ-ի հերթական գագաթնաժողովն անցկացնել հոկտեմբերին Մոսկվայում եւ հույս ունի, որ այդ առաջարկը աջակցություն կգտնի Բիշքեկի հանդիպմանը:

Ընդամենը հոբելյանական նիստի օրակարգում ընդգրկված Է 15 հարց: Սպասվում Է, որ փաստաթղթերը կստորագրվեն ընդլայնված կազմով նիստի ընթացքում, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am