Երևանում՝ 11:07,   5 Մայիս 2024

Ռուսաստանն ու ԱՄՆ Սիրիայի հարցով համաձայնության են եկել

 Ռուսաստանն ու ԱՄՆ Սիրիայի հարցով համաձայնության են եկել

ԵՐԵՎԱՆ, 10 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռուսաստանն ու ԱՄՆ Սիրիայի հարցով համաձայնության են եկել:

Այս մասին հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով ՏԱՍՍ գործակալությունը:

Ռուսաստանի և ԱՄՆ արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարներ Սերգեյ Լավրովի և Ջոն Քերիի բանակցություններն այս հարցով տևել են գրեթե 14 ժամ:

Ընդհանուր առմամբ համաձայնություն է ձեռք բերվել 5 փաստաթղթերի շուրջ, որոնք կմնան գաղտնի իրենց մեջ պարունակող զգայուն տեղեկատվության համար: Այդուհանդերձ, լրագրողների հետ հանդիպմանը Լավրովի և Քերիի հայտարարությունները վկայում են այն մասին, որ հնարավոր է եղել համաձայնության գալ Սիրիայում սեպտեմբերի 12-ից կրակի դադարեցման հարցի շուրջ, ինչպես նաև ստեղծել հատուկ ռուս-ամերիկյան կենտրոն ընդդիմությանն ու ահաբեկիչներին տարանջատելու, Հալեպում հումանիտար օգնություն տրամադրելու համար:

Սերգեյ Լավրովն ընդգծել է, որ Սիրիայի կառավարությունը պատրաստ է հավատարիմ մնալ ձեռքբերված համաձայնություններին: Քերիի խոսքով` այդ համաձայնություններին հավատարիմ կմնա նաև ընդդիմությունը: 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am