Արցախ

Հալեպում հրթիռակոծման հետեւանքով վնասվել է Հայ ավետարանական «Բեթել» վարժարանը

1 րոպեի ընթերցում

Հալեպում հրթիռակոծման հետեւանքով վնասվել է Հայ ավետարանական «Բեթել» վարժարանը

ԵՐԵՎԱՆ, 26 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ահաբեկչական խմբավորումների կողմից Սիրիական Հալեպ քաղաքի մի քանի հատվածների հրթիռակոծման հետեւանքով վնասվել է Հայ ավետարանական «Բեթել» վարժարանը: Այս մասին«Արմենպրես»-ին տեղեկացրեց Հալեպի «Գանձասար» շաբաթաթերթիգլխավոր խմբագիր Զարմիկ Պողիկյանը` նշելով, որ հրթիռն ընկել էր վարժարանի հետնամասում գտնվող թաղամասում:

«Հրթիռակոծման հետեւանքով փշրվել էր վարժարանի վերին հարկերի մի քանի ապակի: Աշակերտներն էին ձայնից ցնցվել, սակայն անմիջապես իջել էին նկուղ, ինչի շնորհիվ չեն վնասվել: Նյութական մեծ վնասներ չկան: Հայերի շրջանում զոհեր եւ վիրավորներ չկան, իսկ դրությունն այժմ կայուն է»,-նշեց նա:

Օգոստոսի 25-ի առավոտյան զինյալները հրթիռներ են բաց թողել Հալեպի մի քանի շրջանների ուղղությամբ, այդ թվում հայկական` պատճառելով նյութական վնասներ: Քաղաքի այլ հատվածներում հրթիռակոծման հետեւանքով զոհվել է 6 մարդ:

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում