Երևանում՝ 11:07,   27 Ապրիլ 2024

Արամ Պետրոսյանին մեղադրանք է առաջադրվել

Արամ Պետրոսյանին մեղադրանք է առաջադրվել

ԵՐԵՎԱՆ, 26 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Քննիչները գործարար Արամ Պետրոսյանին Սիթիբանկի մոսկովյան բաժանմունքում պատանդառության մեղադրանք են ներկայացրել: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, «Ինտերֆաքս»-ին հայտնել են Ռուսաստանի Հետաքննչական կոմիտեի (ՌՀԿ) մամուլի ծառայությունում:

«ՌՀԿ-ի Մոսկվայի գլխավոր հետաքննչական վարչության կողմից շարունակվում Է 55-ամյա Արամ Պետրոսյանի նկատմամբ քրեական գործի հետաքննությունը: Նրան մեղադրանք Է առաջադրվել ՌԴ Քրեական օրենսգրքի 208-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված հանցագործություն (երկու եւ ավելի պատանդներ վերցնելը՝ առարկայի՝ որպես զենքի օգտագործմամբ) կատարելու մեջ»,-ասել Է մամուլի ծառայության աշխատակիցը:

Նա հավելել Է, որ օգոստոսի 26-ին հետաքննությունը կմիջնորդի, որ դատարանը ձեռնարկատիրոջ նկատմամբ որպես խափանման միջոց ընտրի կալանքի տակ վերցնելը:

Օգոստոսի 24-ի երեկոյան ոստիկանությանը հայտնել են, որ անհայտ մի տղամարդ Մոսկվայի կենտրոնում պատանդներ Է պահում Սիթիբանկի բաժանմունքում: Հետաքննության վարկածով Պետրոսյանը պատանդ Էր վերցրել չորս մարդու՝ սպառնալով պայթեցնել ուղղանկյուն մի առարկա, որը նման Էր պայթուցիկ սարքի եւ գտնվում Էր նրա կրծքին: Մի քանի ժամից նա բաց Է թողել բոլոր պատանդներին եւ դուրս եկել շենքից:

Հետաքննության ժամանակ Պետրոսյանը պարզաբանել Է, թե ուզում Էր ուշադրություն հրավիրել իր խնդրի վրա եւ չԷր ցանկանում սպանել պատանդներին: Այնուհետեւ նա ամբողջությամբ ընդունել Է մեղքը:

Որպես առաջնահերթ դրդապատճառ քննիչները դիտարկում են գործարարի ծանր ֆինանսական վիճակը եւ տարբեր բանկերի հանդեպ վարկային պարտավորությունները կատարելու անհնարինությունը:

Ինչպես ավելի վաղ «Ինտերֆաքս»-ին հայտնել Է իրավապահ մարմինների մի աղբյուր, Պետրոսյանը չորս տարի առաջ բիզնեսի հետ կապված խնդիրներ Է ունեցել եւ պարտքերի տակ ընկել: Աղբյուրի խոսքով՝ այդ ժամանակվանից Պետրոսյանը պարբերաբար ձեռնարկատերերի աջակցմանը միտված նախաձեռնություններ Էր ուղարկում պետական իշխանության մարմիններ: «Ամենայն հանավանականությամբ, ոչ մի պատասխան չստանալով, նա որոշել Է իր վրա ուշադրություն գրավել՝ հարձակում կատարելով բանկի վրա»,-ասել Է աղբյուրը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am