Երևանում՝ 11:07,   27 Ապրիլ 2024

Թրամփը ժողովրդականության ցուցանիշով Քլինթոնի առավելությունը կրճատել Է մինչեւ 5 տոկոս

Թրամփը ժողովրդականության ցուցանիշով Քլինթոնի առավելությունը կրճատել Է մինչեւ 5 տոկոս

ԵՐԵՎԱՆ, 25 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հանրապետական կուսակցությունից ԱՄՆ-ի նախագահի թեկնածու Դոնալդ Թրամփը մինչեւ 5 տոկոս է կրճատել ժողովրդականության ցուցանիշով իր ետ մնալը նախընտրական արշավում գլխավոր մրցակցից՝ դեմոկրատ Հիլարի Քլինթոնից: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, վկայում են հարցման հրապարակված արդյունքները, որը համատեղ անցկացրել են Մեծ Բրիտանիայում բազավորված YouGov սոցիոլոգիական ծառայության ամերիկյան ստորաբաժանումը եւ Economist հանդեսը:

Վերջին տվյալների համաձայն, որոնք ստացվել են հուլիսի 19-ից մինչեւ օգոստոսի 23-ն ընկած ժամանակաշրջանում, այս տարվա նոյեմբերին կայանալիք ընտրություններում Թրամփի օգտին պատրաստ է ձայն տալ հարցվածների 38 տոկոսը, Քլինթոնին մտադիր է աջակցել հարցվածների 42 տոկոսը: Հարցման մնացած մասնակիցներն այլ պատասխան են տվել: Այսպիսով, թեկնածուների միջեւ խզումը կազմել է 5 տոկոս:

Նախորդ հարցման արդյունքների համաձայն, որոնք հրապարակվել էին օգոստոսի 15-ին, Թրամփը Քլինթոնից հետ էր մնում 6 տոկոսով: Այն ժամանակ դեմոկրատների թեկնածուի վարկանիշը կազմում էր 41 տոկոս, հանրապետականինը՝ 35 տոկոս, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Լուսանկարը` EPA


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am