Երևանում՝ 11:07,   27 Ապրիլ 2024

Մինսկում ԱՊՀ կառավարությունների ղեկավարների խորհրդի նիստում կքննարկվի ավելի քան 20 հարց

Մինսկում ԱՊՀ կառավարությունների ղեկավարների խորհրդի նիստում կքննարկվի 
ավելի քան 20 հարց

ԵՐԵՎԱՆ, 24 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՊՀ անդամ պետությունների կառավարությունների ղեկավարների խորհրդի հերթական նիստը տեղի է ունենալու հոկտեմբերի 28-ին` Բելառուսի մայրաքաղաք Մինսկում: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով ԱՊՀ գործադիր կոմիտեի կայքը, նիստի ընթացքում կքննարկվի ավելի քան 20 հարց:

«Մինսկում օգոստոսի 30-ին տեղի կունենա ԱՊՀ անդամ երկրների մշտական լիազոր ներկայացուցիչների խորհրդի հերթական նիստը, որի ընթացքում նախատեսվում է կազմել հոկտեմբերի 28-ին կայանալիք կառավարությունների ղեկավարների խորհրդի նիստի օրակարգը, որում ընդգրկված է ավելի քան 20 հարց»,- նշված է տեղեկատվության մեջ:

Սպասվում է, որ կառավարությունների ղեկավարները մասնավորապես կքաննարկեն ազատ առևտրի պայմանագրի իրականացման ընթացքը, մինչև 2030 թվականը ԱՊՀ երկրների էներգառեսուրսների արտադրության և օգտագործման հարցը, հումանիտար ոլորտում միջնաժամկետ հատվածում նախատեսվող միջոցառումները և այլն: 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am