Երևանում՝ 11:07,   27 Ապրիլ 2024

Զինյլաները Քաբուլում հարձակվել են Ամերիկյան համալսարանի վրա

Զինյլաները Քաբուլում հարձակվել են Ամերիկյան համալսարանի վրա

ԵՐԵՎԱՆ, 24 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Զինյալները հարձակվել են Աֆղանստանում Ամերիկյան համալսարանի վրա, շենքում փոխհրաձգություն է սկսվել: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հղում անելով РИА Новости-ն, այս մասին հայտնել է Ռոյթերս գործակալությունը: Մեկ այլ գործակալություն էլ տեղեկացրել է, որ հարձակման արդյունքում վիրավորվել է առնվազն  5 մարդ: Մինչ շենք ներխուժելը զինյալները պայթյուն են կազմակերպել: Հաղորդվում է, որ ոստիկանությունը շրջափակման մեջ  առել համալսարանի տարածքը: Պաշտոնական աղբյուրներից հայտնել են, որ շենքի ներսում են մնացել տասնյակ ուսանողներ ու համալսարանի աշխատակիցներ:

Ավելի վաղ աֆղանցի լուսանկարիչ, Պուլիցերյան մրցանակի դափնեկիր Մասուդ Հոսեյնն իր թվիթերի միկրոբլոգում գրել է, որ ինքն ու այլ մարդիկ փակված են համալսարանի շենքում: «Օգնեք, մենք Ամերիկյան համալսարանի շենքում ենք, փոխհրաձգություն է, որը ուղեկցվում է պայթյունի հետ: Հնարավոր է սրանք իմ վերջին թվիթներն են»,-գրել է Հոսեյնը: 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am